«Հրապարակ»․ ՊՆ-ն փորձում է փակել անհետ կորածների ծնողների բերանները «Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել» հայաստանյան ընտրակեղծիքների վրա «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է Իրանական ռազմական աղբյուրը նոր մանրամասներ է հայտնել օրերս խոցված ամերիկյան ռազմանավի մասին Պայթյուն ուկրաինական Ռադայի մոտ՝ «Ցիրկոն» հրթիռների հարվածց հետո. Ուկրաինական աղբյուր Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով հարվածների. Ուկրաինական աղբյուրներ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ

Ո՞ՐՆ Է ԵՐԱՇԽԻՔԸ, ՈՐ ԱՊՐԱՆՔԸ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՉԷ

Արխիվ 12-16

Ո՞ՐՆ Է ԵՐԱՇԽԻՔԸ, ՈՐ ԱՊՐԱՆՔԸ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՉԷ

 

ՀՀ օրենքով սահմանված է, որ Հայաստանում արտադրվող յուրաքանչյուր ապրանքի վրա պետք է լինի մակնշում` արտադրության եւ պահպանման ժամկետ, սակայն օրենքի ոչ բոլոր կետերն են պահպանվում: Բազմաթիվ են դեպքերը, երբ ապրանքի վրա նշված է միայն պահպանման ժամկետը, իսկ արտադրության ժամկետի մասին՝ ոչ մի նշում: Պատճառն էլ դժվար չէ հասկանալ. նման ապրանքները միշտ «ժամկետի մեջ» են, անկախ նրանից, որ կարող են մեկ-երկու տարի առաջ արտադրված լինել:

 

Օրերս ականատես եղանք հերթական նմանօրինակ դեպքին, երբ սպառողներից մեկը սուպերմարկետից գնել էր «Աթանեսյան Գնդապետ Կամո» հույժ մարտաշունչ անունով ՍՊԸ-ի կողմից արտադրվող մանանեխ, որի վրա նշված էր միայն պահպանման ժամկետը: Դե, սիրելի սպառող, արի ու գուշակիր, թե մանանեխը երբ է արտադրվել, նոր է, թե` հին:
Ավելորդ «գուշակություններից» զերծ մնալու համար «Իրավունքը» դիմեց տվյալ ՍՊԸ-ին` նշված խախտման մասին մեկնաբանություն ստանալու համար: ՍՊԸ-ի մենեջեր ներկայացած անձնավորությունը նման պատասխան տվեց. «Տվյալ ապրանքանիշի վրա մակնշումը օրենքով հաստատված է, թե տվյալ արտադրանքը մինչեւ երբ կարող է ուժի մեջ լինել: Հայաստանում, Ռուսաստանում եւ արտասահմանում գոյություն ունեն մեկ պիտակով արտադրանքեր, որտեղ նշված է, թե արտադրանքը մինչեւ երբ է պիտանի օգտագործման: Բոլոր տեղերում դա արդարացի է, կա իրավունք, որ պիտակի վրա այդպես գրվի»:
Իսկ ընկերության տնօրենը հետեւյալ կերպ մեկնաբանեց արտադրության ժամկետի բացակայությունը. «Մեր արտադրանքի մեջ կեղծված ոչինչ չկա, օրենքը կա, պահպանման ժամկետը կա: Ի դեպ, ժամկետն այնպես է գրված, որ ոչ ոք չի կարող մաքրել կամ կեղծել: Մենք այդ ապրանքանիշից արտադրում ենք երկու տեսակ, մեկի վրա գրված է արտադրության ժամկետը, իսկ մեկին` ոչ: Առաջինը գրել ենք, որովհետեւ վրան տեղ ունենք, իսկ այս մեկի վրա այդքան գրելու համար տեղ չկա. այդքան փոքր տուփի վրա ինչպես տեղավորենք ընկերության անունը, հեռախոսահամարը եւ արտադրության ժամկետը: Կան մարդիկ, որ իրենց արտադրանքի վրա ամեն ինչ գրում են, սակայն դրանք այնքան փոքր են, որ սպառողը չի կարող կարդալ»:
Փաստորեն, այս նոր «օրենքին», այն է` եթե ապրանքատեսակի վրա տեղ չկա, պետք չէ ամեն ինչ գրել, տեղյակ են միայն արտադրողները: Ինչեւէ,  նման «արդարացի» մեկնաբանություններ լսելուց հետո, «Իրավունքը» զրուցեց նաեւ «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանի հետ, ով փաստեց, որ Հայաստանի շուկայում ապրանքների մակնշումների առումով ոչ բարերար իրավիճակ է տիրում, քանի որ ապրանքների մեծ մասի վրա գրված է միայն արտադրության ժամկետը կամ հակառակը. «Սպառողին անհայտ է մնում, թե իր գնած ապրանքը երբ է արտադրվել, կամ, ասենք, ինչքան ժամանակ է այն պիտանի օգտագործման համար: Այս պարագայում սպառողը կարող է ձեռք բերել ապրանքներ, որոնք արտադրվել են մի քանի ամիս առաջ եւ արդեն անորակ են: Շատ ապրանքատեսակներ կան, որոնց մակնշումը կասկածելի է, նույնը վերաբերում է նաեւ ներկրված ապրանքներին: Ապրանքի վրա արտադրության եւ պիտանելիության ժամկետների նշումն ամենակարեւոր բաղադրիչն է, եւ ոչինչ չի արդարացնում այն տնտեսվարողներին, ովքեր պատճառաբանում են, թե տվյալ ապրանքատեսակի վրա տեղ չունեն` այդ բաղադիրչները նշելու համար»: Նրա խոսքով` արտադրության եւ պիտանելիության ժամկետներն ապրանքի վրա չնշելը օրենքի կոպիտ խախտում է: Կ.Չիլինգարյանը հորդորեց սպառողներին` առանց մակնշման ապրանք չգնել, քանի որ որակի առումով դրանք կասկածելի են:
Եթե սպառողները հետեւեն այս խորհրդին, ապա շատ ապրանքերից պետք է հրաժարվեն:
Եվ վերջում հավելենք՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» գործող օրենքը ¥Հոդված 9. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգությանը, մակնշմանը եւ փաթեթավորմանը ներկայացվող պահանջները¤ ուղղակիորեն պահանջում է մակնշման մեջ ներկայացնել՝
«5) արտադրման ամսաթիվը.
6) պիտանիության ժամկետը...»:
Թե ինչքանով է կոնկրետ ապրանքատեսակը համապատասխանում այդ պահանջին, կարելի է պատկերացում կազմել ներկայացված լուսանկարից ելնելով:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Հրապարակ»․ ՊՆ-ն փորձում է փակել անհետ կորածների ծնողների բերանները«Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել» հայաստանյան ընտրակեղծիքների վրա«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ էԻրանական ռազմական աղբյուրը նոր մանրամասներ է հայտնել օրերս խոցված ամերիկյան ռազմանավի մասինՊայթյուն ուկրաինական Ռադայի մոտ՝ «Ցիրկոն» հրթիռների հարվածց հետո. Ուկրաինական աղբյուրՌուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով հարվածների. Ուկրաինական աղբյուրներ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ ՀայաստանըԱզգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված