Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԸՆԴԴԻՄԱՄՈԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄԱՄՈԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

 

Նորմալ է ու նույնիսկ լավ է, որ շատերը դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Բայց հարցը նրանում է, որ դեմ լինողներից շատերն էլ դեմ են ոչ թե գաղափարապես, այլ ընդամենը նրա համար, որ փոփոխություններ առաջարկողը Սերժ Սարգսյանն է, իսկ Սահմանադրությունը ոմանց միգուցե այդքան էլ չի հետաքրքրում: Օրինակ` եթե նույն բարեփոխումները առաջարկեր ասենք ԼՏՊ-ն կամ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Նիկոլ Փաշինյանը, կամ ԲՀԿ-ն կամ մեկ այլ քաղաքական ուժ, չի բացառվում, որ նույն դեմ լինողների մի մասը, որոնք վերոհիշյալ անձանց երկրպագուներից են, լավ էլ կողմ լիներ: Այսինքն, խնդիրը այստեղ ուղղակի ընդդիմանալու մոլուցքի մեջ է, ինչը ընդդիմամոլության դրսեւորում է, ու այդպիսի դրսեւորման մեջ գաղափար փնտրելն անիմաստ է:

Այն, որ այս նոր բարձրացող` բողոքի ալիքը շատերի դեպքում ուղղակի ընդդիմանալու մոլուցքի դրսեւորում է, երեւում է նաեւ ոմանց կողմից` մոլագարին բնորոշ անհանդուրժող մեկնաբանություններից ու հարձակումներից: Սոցիալական ցանցերում, ինչպես արդեն ընդունված է, սկսվել է պիտակավորման գործընթացը: Ինչպես միշտ` կան անհանդուրժող ծայրահեղականներ, որոնք բոլոր նրանց, ովքեր ուղղակի գաղափարապես կողմ են սահմանադրական բարեփոխումներին, սկսում են էժանագին ձեւով պիտակավորել ու վիրավորել: Այսինքն, ստացվում է, որ հնարավոր չէ, որ մարդը ուղղակի կողմ լինի այդ երեւույթին, որ դրա համար պարտադիր պետք է լինել «ռեժիմի ստրուկ», «ծախված», «դավաճան», «ԿԳԲ-ի ագենտ», «սերժամոլ», «պուտինալեզ» եւ այլն: Քիչ է մնում, որ ոմանք ուղղակի հայտարարեն, թե ով կողմ է սահմանադրական բարեփոխումներին` հայ չէ…
Ասածս, իհարկե, նորություն չէ, եւ ադեկվատ մարդիկ նույնիսկ արդեն այնքան են ընտելացել այդպիսի մոլագարական դրսեւորումներին, թշնամանքին ու ատելությանը, որ արդեն դրանց նույնիսկ հումորով են վերաբերվում` առանձնապես բանի տեղ չդնելով: Դրա համար ընդդիմամոլները իրենց մոլուցքին եւ մարդկանց վիրավորելու ու պիտակավորելու ցանկությանը հագուրդ տալու համար պետք է արդեն ավելի նոր մեթոդներ մտածեն, պետք է հասկանան, որ այսօր իրենք ընդամենը ծիծաղի առարկայի կարգավիճակում են:
Իսկ սահմանադրական բարեփոխումներին զուտ գաղափարապես թե կողմ, եւ թե դեմ լինելը իսկապես որ հնարավոր է, հավատացեք: Եվ դրա համար պարտադիր չէ որեւէ կողմին ծախված լինել:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ