Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ՕԵԿ-Ը ԿԱՐԺԱՆԱՆԱ ԲՀԿ-Ի ՃԱԿԱՏԱԳՐԻ՞Ն

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ը ԿԱՐԺԱՆԱՆԱ ԲՀԿ-Ի ՃԱԿԱՏԱԳՐԻ՞Ն

 

Վերջին շրջանում ՕԵԿ-ի ձեռնարկած քայլերից կարելի է հանգել այն եզրակացության, որ կուսակցությունը քաղաքական դաշտում նոր բրենդի ներքո «նորովի»  ներկայանալու փորձ է կատարում, որն անշուշտ չի կարող ինքնանպատակ լինել: Տեսակետ կա, որ Քոչարյանի` «ԲՀԿ» կոչվող պրոյեկտի տապալումից հետո կյանքի է կոչվել քոչարյանական մեկ այլ նախագիծ, որն այս անգամ արդեն իրականացվելու է ՕԵԿ-ի «ձեռքերով»: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ «Իրավունքի» այն հարցին, թե արդյո՞ք քաղաքական դաշտում ՕԵԿ-ի ակտիվացումը քոչարյանական նոր նախագիծ չէ, որը փաստորեն ներդրվում է ԲՀԿ-ի վերաֆորմատավորումից հետո, պատասխանեց, որ  ինքը լինելով կուսակցության ղեկավար` այլ կուսակցությունների գործունեությունը չի մեկնաբանում, բայց եթե ուզում են նույն նախագիծն իրականացնել, ապա ի՞նչ տարբերություն,  նույն վախճանը կլինի:

«ԻՆՉՔԱՆ ԷԼ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՄԱՐՔՐԻՏԻՆ ՍԻՐՈՒՆԱՑՐԵՔ, ՄԱՐՔՐԻՏՆ Է ԷԼԻ, ՈՒՐԻՇԸ ՀՈ ՉԻ՞»


«Ընդհանրապես քաղաքական գործունեության մեջ գլխավոր հարցն այն է, որ դրանք ունենան գաղափարական հենքի վրա ձեւավորված հստակ քաղաքական ծրագիր, որը դուր կգա ժողովրդին: Այս հասկացությունը եթե չմխրճվի մեր բոլորի գիտակցության մեջ, մենք երբեք քաղաքական ընտրություն չենք կատարի: Դուք հիմա խոսում եք ձեւական բաների մասին` անունն են փոխում, բրենդ են փոխում, սակայն դա նորովի քաղաքական դաշտ մտնել չի նշանակում, իսկ ձեւը երբեւէ բովանդակությանը չի փոխարինում: Ձեւը մնում է ձեւ, եւ ինչքան էլ ուզում եք Մարքրիտին սիրունացրեք, Մարքրիտն է էլի, ուրիշը հո չի՞: Սա է սկզբունքը»,- ասում է Արամ Գասպարի Սարգսյանը:
Թեեւ  Ա. Սարգսյանը կուսակցության գործունեությունը չի ցանկանում մեկնաբանել, բայց եւ նշում է, որ եթե այն իսկապես նախագիծ է, որի շրջանակներում դաշինք է ձեւավորվում, դա շատ լավ է, բայց հիշեցնում է, որ սովորաբար քաղաքական «աջաբսանդալները» շուտ թթվելու հատկություն են ունենում:
«Եթե դա ձեւավորվում է գաղափարական հենքի վրա, ապա հարց է առաջանում, թե ինչու մեկ կուսակցություն չեն դառնում: Եթե չեն դարձել, ապա ընդամենը դաշինք են մնում, եւ եթե ընդհանուր ծրագրի շուրջ չեն ձեւավորվում, ապա նման դաշինքները շատ շուտ թթվելու հատկություն ունեն եւ շատ արագ էլ դուրս են գալիս ասպարեզից»,- ասում է Արամ Գասպարիչը:
Կուսակցության առաջնորդի խոսքով` ՀԴԿ-ն եթե հիմա որոշեր նման քայլ կատարեր, ապա կձեւավորեր  այնպիսի միավորում, որտեղ գաղափարախոսությունը կլիներ հիմքում, իսկ ՕԵԿ-ի միջոցով Արա Աբրահամյանի եւ երկրորդ նախագահի քաղաքական դաշտ մտնելու վարկածը Ա. Սարգսյանի կարծիքով` բանահյուսության ժանրից է:
«Սկզբում փորձեցին մեզ կապել: Մենք Արա Աբրահամյանի հետ տարիներ շարունակ ընկերներ ենք: Ես ընտրվել եմ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ, եւ դա ինքնին հասկանալի է, որ այդ հարաբերությունների տակ փորձում են այլ հարաբերություններ փնտրել: Բայց քանի որ ես ինտրիգների մեջ չկամ, եւ ինչ որ լինում է, պարզ ասում եմ, ապա այսօր կա այն, ինչ որ կա: Արա Աբրահամյանը, եթե որոշում կայացնի քաղաքականություն գալ, կամ այս կամ այն կազմակերպության հետ հարաբերություններ ունենալ, կամ չունենալ, ինքը դրա մասին կասի: Ես որպես նրան ճանաչող մարդ` պարզ ասում եմ, եւ պետք չէ նրա փոխարեն ենթադրություններ անել»,- ասում է Ա. Սարգսյանը:
Նրա խոսքով` Արա Աբրահամյանն ասել է, որ կարելի է երկիրն այս վիճակից դուրս բերելու ծրագիր իրականացնել, բայց բոլորն այդ ծրագրի մասին տեղեկանալու փոխարեն` ընկել են «պեչենու բաղերը» եւ սկսել են ենթադրություններ անել, թե` Արա Աբրահամյանն ուզում է քաղաքականություն վերադառնալ, Դեմկուսն ուժեղացնել եւ այլն:
«Ես հարց տվեցի նույն «Իրավունքում», որ եթե Ա. Աբրահամյանը ծրագիր է ուզում իրականացնել Հայաստանում, նախ` մի հատ պետք է էությունը հասկանանք եւ հարցնենք, թե դա լա՞վ է, թե վատ: Թե չէ, ուրիշ ի՞նչ ենք քննարկում: Հիմա ինչ վերաբերում է, թե ինչ պրոյեկտ կլինի, ոնց կլինի այդ պրոյեկտը, ես նորից եմ կրկնում` եթե դա էլի պրոյեկտ է, եւ ինչ-որ մեկի ականջներն եք այդտեղ տեսնում եւ այլն, ապա հիշեցնեմ, որ մենք ժամանակին ասում էինք, թե ինչո՞ւ չէինք միանում ԲՀԿ-ին: Պարզ է չէ՞, որ մարդը, որը ունի մեծ հարստություն, ապա երբեք վտանգի տակ չի դնի այդ հարստությունը, ինչ է որ որեւէ գաղափար իրականցնի»,- ասում է Ա. Սարգսյանը:
Քաղաքական գործիչը հերքում է նաեւ «Քոչարյան-Աբրահամյան-ՕԵԿ` երեքը մեկում» նախագծի վարկածը, նշելով, որ դա  ամենեւին էլ կապ չունի Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի եւ Ա. Բաղդասարյանի միջեւ առկա քավորսանիկական կապերի հետ:
«Ես չեմ կարող ձեզ հետ քաղաքական տեխնոլոգիաների փակագծերը բացել, քանի որ հարկավոր է ավելի խորիմաստ մոտեցում ունենալ, բայց ամեն ինչը գալիս է նրանից, թե իշխանությունը որքանով է իրեն արդարացնում երկրում, իր գործունեությամբ ինչպիսի վստահություն է ձեռք բերում ժողովրդի մոտ: Իսկ ձեր ասած բոլոր պրոյեկտները կյանքի են կոչվում այն ժամանակ, երբ իշխանությունը չի կարողանում համապատասխան ձեւով ձեռք բերել այդ կարեւորագույն հատկանիշը` վստահությունը: Ձեր ասած պրոյեկտները կարող են տարբեր լինել, դրանց միջից կարող է մեկ ուրիշը դուրս գալ, երրորդ ձեւաչափ լինի, չորրորդը լինի եւ այլն: Սա վայել չէ մեր հասարակությանը, որ մենք ենթարկվում ենք այսպիսի խաղերի եւ մեր գլխավոր պրոբլեմները թողած, զբաղվում ենք նրանով, թե ո՞վ ո՞նց եւ ի՞նչ է անում: Հասարակությունն այսօր ամբողջովին նման բամբասանքներով է զբաղված, թե ով ում քավոր-սանիկն է, ով ինչ է անում եւ այլն: Այսօր անընդհատ ֆեյքեր են առաջ գալիս, նաեւ կուսակցական ֆեյքեր, տարբեր անուններով եւ այլն, հույսեր են կապում, թե հեսա այսպես կլինի: Չի լինելու այնպիսի պրոյեկների հաջողություն, երբ հույսը մի քեռու վրա է, ով կգա եւ իրեն կբերի ու կնստեցնի այդ բազկաթոռին: Ուրիշ իրավիճակում ենք ապրում հիմա, եւ, տա աստված, որ մենք դա հասկանանք սկսենք անել այն, ինչ որ մենք պարտավոր ենք անել»,- ասում է պարոն Սարգսյանը:
ՀԴԿ նախագահի կարծիքով` անկախ նրանից, թե որ քաղաքական գործիչը կգա, առավել կարեւոր է, որ գա ծրագրով եւ այդ ծրագիրն իրականացնելու կարողություններով:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված