Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԴԵՄ Է, ՈՐ ԻՐԵՆՑ ԾՐԱԳՐԵ՞ՐՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԴԵՄ Է, ՈՐ ԻՐԵՆՑ ԾՐԱԳՐԵ՞ՐՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ

 

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը հրապարակել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը: Գլուխներում եւ հոդվածներում առկա փոփոխությունները հատ-հատ չնշելով` միայն ընդգծենք, որ հրապարակված տարբերակի համաձայն, ՀՀ նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով եւ կունենա սահմանափակ հնարավորություններ, իսկ ԱԺ-ն կձեւավորվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով:
Արդեն իսկ հայտնի տարբերակի վերաբերյալ ունեցած առարկությունների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:


«ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ»


–Պարոն Պողոսյան, հետաքրքիր է Ձեր գնահատականը` Սահմանադրության 1-7 գլուխների փոփոխված տարբերակի մասին: Մասնավորապես այն, որ այս փոփոխությամբ ընդդիմության մի շարք պահանջներ բավարարվում են:
– Պահանջարկը դեռ պետք է ձեւավորվի բնակչության կողմից, որ ամբողջովին ընկալվի: Բայց բնակչությունը, կարծես թե, այդ Սահմանադրությունից որեւէ բան դեռ ո՛չ պատկերացնում է, ո՛չ ընկալում, ո՛չ էլ հասկանում: Այնպես որ, առնվազն իմ տեսակետի մեջ այդ իմաստով գործընթացը որեւէ փոփոխություն չի կրել: Շատ անհասկանալի ձեւով չկա պահանջ հանրության կողմից, չկա գիտակցում, թե այս բարեփոխումներից հետո իրենց կյանքի մեջ ինչն է փոխվելու: Եվ դրանից բացի, այն պարզապես տեքստ է: Իսկապես, շատ հետաքրքիր մի իրավիճակ է ձեւավորվել, որ կա մի թուղթ, որը մշակվել է մի խումբ գիտնականների կողմից, ու ասում են` լավ տեսլակա՞ն է, թե՞ ոչ: Բայց պետք է հասկանանք, որ այդ տեսլականները, եթե չկան մեխանիզմներ կյանքի կոչելու, որեւէ տարբերություն չկա` լավն է գրված, թե` վատը: Մենք չունենք այնպիսի ընտրական համակարգ, որը վստահություն կներշնչի, որպեսզի մարդիկ վստահ լինեն, որ իրենց «այո»-ն ու «ոչ»-ը ճիշտ ձեւով է հաշվարկվելու: Այսօրվա դրությամբ` նույն Սահմանդրությամբ հազար ու մի մեխանիզմ է գրված, որը կյանքի չի կոչվում: Ամենապարզ օրինակն ասեմ. Ազգային ժողովն ունի շատուշատ վերահսկողական լծակներ, որը երբեւէ չի օգտագործվում: Հետեւաբար, այն ամենը, ինչն այսօր ներկայացված է նախագծով, ուղղակի, հետաքրքիր մի մտքային վարժանք է, բայց կյանքն ու այդ մտքային վարժանքն իրարից շատ տարբեր են: Գործընթացը ճիշտ չի գնացել:
– Բայց չէ՞ որ վերոնշյալ սահմանադրական նախագծով սահմանափակվում են ՀՀ նախագահի լիազորությունները, ինչը բազմիցս պնդել են հենց օպոզիցիոն ուժերը:
– Այո, սահմանափակումներ են գրված, բայց մի սցենար ասեմ. նշված են տարբեր վիճակներ, որտեղ, օրինակ, 1/5 կամ 1/4-րդ հարաբերակցությամբ կարելի է ինչ-որ հարցեր նախաձեռնել: Իսկ եթե ընտրություններից հետո պարզվի, որ մեծամասնությունն ունի 90 տոկոս, հետո՞: Ասենք, այդ 1/5-րդն էլ չենք կարողանալու օգտագործել, ի՞նչ ենք անելու: Այն միգուցե շատ լավ օրինակ է, եթե պատկերացնենք այսպիսի փոփոխություն ամերիկյան ընտրական համակարգում, որտեղ մեծամասնությունն ու փոքրամասնությունը 5 տոկոսի տարբերությամբ է ընտրվում: Բայց այստեղի համար, մինչեւ չունենանք վստահություններ եւ մեխանիզմներ, որ այս ամենն աշխատելու է, ուղղակի, կմնան որպես գաղափարներ: Ինքս կողմնակից եմ խորհրդարանական կառավարմանը, քանի որ այն եվրոպական մոդելին է համընկնում եւ եվրոպական ինտերգրման շարունակություն կարող է լինել: Բայց դրանից բացի, մնացածը թռուցիկ են արել: Շատ կետերում նշել են, որ մնացած մանրամասները կորոշվեն օրենքով: Իսկ եթե օրենքում էլ ուրիշ բան գնա՞: Օրինակ, ասում են` նախագահին ընտրում են ընտրիչները: Նույն հաջողությամբ կարող է օրենքում գրված լինել, որ անպայման ընտրիչները պետք է լինեն խորհրդարանի մեծամասնության եւ, ասենք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, որոնք մեծամասնության կուսակցությունն են ներկայացնում:

«ՑԱՆԿԱՑԱԾ ԿԵՏ ԱՇԽԱՏՈՒՄ Է, ԵԹԵ ԿԱ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ»


–Ըստ էության, կարո՞ղ ենք ասել, որ Դուք դեմ եք ոչ թե սահմանադրական բարեփոխումների այս կամ այն կետին, այլ, պարզապես, Ձեզ վստահություն եւ երաշխիքներ են պետք դրա հետ կապված:
– Անխոս, ցանկացած կետ աշխատում է, եթե կա վստահություն, եւ դու ունես մեխանիզմ, որ այդ կետը կլինի աշխատող: Հիմա ի՞նչ տարբերություն ներկա եւ փոփոխվող սահմանադրությունների միջեւ: Այսօրվա Սահմանադրությունն ինչո՞ւ չի աշխատում, ի՞նչն է խանգարում իրեն, որ ամբողջովին ճիշտ ձեւով աշխատի: Փողոցում մոտեցեք որեւէ քաղաքացու եւ հարցրեք` ի՞նչն է Սահմանադրությունում, որ չի աշխատում, մինչդեռ նա դրա կարիքն ունի: Մեծամասամբ չեն հասկանում, որ Սահմանադրությունը գլխավոր օրենքն է, որին իրենք տվել են իրենց համաձայնությունը: Վստահ եմ, որ փողոցում մարդկանց հարցնեք սահմանադրական բարեփոխումների մասին` 3 տոկոսից ավել մարդ չեք գտնի, որն ընդհանրապես լսել է կամ պատկերացնում է ինչի մասին է խոսքը:
– Դուք նշեցիք, որ շատերը նույնիսկ տեղյակ չեն սահմանադրական բարեփոխումներից, մինչդեռ ոմանք կարծում են, որ այն կարող է հանրային ընդվզում առաջացնել: Որքանո՞վ եք սա իրատեսական համարում:
– Բնականաբար, մարդիկ, երբ հասկանում են, որ սա ինչ-որ մի բան է, որն իրենց օգուտ չի տալու, ընդվզում են: Բայց այսօրվա դրությամբ, կարծես թե, ժողովրդի մոտ հետաքրքրություն չկա: Եվ եթե ժողովրդին սա հետաքրքիր չէ, ինչո՞ւ ենք զբաղվում դրանով: Մեր ժողովուրդը այլեւայլ բազմաթիվ խնդիրներ ունի` տնտեսական, սոցիալական, առողջապահական: Դրանք են պետք առաջին հերթին լուծել, որովհետեւ հանրությանն այդ է հուզում: Այս կարեւոր հարցերը թողել ենք, ընկել ենք ուրիշ հարցերի հետեւից: Միգուցե 50-60 տարի հետո կարելի է փոխել Սահմանադրությունը, քանի որ 60 տարվա մեջ երեւի ճիշտ օրենքներ կգրենք, բայց խնդիրն այսօրվա մասին է:

«ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԻՐԵՆՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԻ ԿՈՂՄ ԴՐԵԼ...»


–Այնուամենայնիվ, ընդդիմադիր խմբակցությունները մեծամասամբ իրենց նախընտրական ծրագրերում ունեին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մտադրություն: Ի վերջո, այն առկա է սահմանադրական բարեփոխումների մեջ: Ինչո՞ւ են դեմ:
– Այդ կուսակցությունները ընտրություններից առաջ չեն եղել ընդդիմադիր կամ իշխանական, այլ մտել են կուսակցական պայքարի մեջ` իշխանության գալու, իրենց տեսլականը կյանքի կոչելու համար: Բայց քանի որ չեն հաղթել ընտրություններում, բայց ինչ-որ ձայներ են ստացել, փոքրամասնություն են կազմել ու դարձել են ընդդիմադիր: Այո, ընդդիմադիրները ունեին իրենց տեսլականները, պատկերացումները, որ այս ամենը պետք է անել: Բայց հաղթող կուսակցությունը չուներ գրած այս տեսակի բարեփոխումներ: Եվ չէ որ իր նախընտրական ծրագիրը հենց այն տեսլական է, որն ինքը առաջարկել է հանրութանը, որպեսզի դրան քվե տան: Հիմա ինչո՞ւ են իրենց նախընտրական ծրագիրը մի կողմ դրել` ուրիշների ծրագրերով զբաղվում:
– Մի՞թե սա ուրախանալու առիթ չէ:
– Ո՛չ, եթե այդպես լիներ երկխոսության, փոխադարձ ընկալումների, կոալիցիոն համաձայնագրերի միջոցով, ես այն կընկալեի: Բայց չեմ հասկանում`  մեծամասնություն ունեցած կուսակցությունը, որը չի ունեցել այսպիսի բարեփոխման ծրագիր, ինչո՞ւ է դրանով զբաղվում: Նորից եմ ասում` եթե պետք է զբաղվել ինչ-որ բանով, այսօր այս երկրում հազար ու մի կարեւոր հարցեր կան:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված