⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին

Զարմացած

Արխիվ 12-16

 

Ցանկացած ոք, ով փորձում է վերհիշել վաղ մանկությունը, անպայման կհիշի դրվագներ, թե ինչպես մանկապարտեզում սովորեցնում են, որ սուտ ասել չի կարելի: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ, երեւի թե, ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ բաժին էր հասել վատ մանկապարտեզ, կամ միգուցե ծանր մանկություն: Ահա թե ինչ է խոսում Սիվիլիթասիչը Սահմանադրության նոր նախագծի մասին. «Ցանկացած ժողովրդավարության եւ պառլամենտարիզմի գրավականը կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունն է: Նոր Սահմանադրության նախագիծն իսպառ բացառում է այդ հնարավորությունը եւ սահմանադրորեն ամրագրում քաղաքական մենաշնորհը: Սա ինքնին բավարար է, որ մենք ազգովի դեմ լինենք ներկայացված Սահմանադրության նախագծին»: Զարմանալի է, թե ինչպես հարգարժան պարոնը չտեսնելու է տալիս, որ նոր նախագծով կոալիցիաների հարցը լուծվում է ինքնաբերաբար եւ նույնիսկ պարտադիր` ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի միջոցով: Դե ինչ, եթե շատ պետք է մի բանը «քըխ» անվանել, ապա հանգիստ կարելի է սպիտակը սեւ անվանել, նայելով ուղիղ զրուցակցի աչքերին:

Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր... Կայքերում եւ սոցցանցերում, սկսած այն պահից, երբ ցուցարարների զգալի մասը Բաղրամյան պողոտայից իջել էր Ազատության հրապարակ, անչափ տարածվել էին «դավաճան», «ծախված», «սրիկա» եւ այլ նման մակդիրները: Իսկ հենց որ հրապարակվեց Սահմանադրության տեքստը, դրանց քանակը դարձավ այնպիսին, որ մարդ վախենում է առանց հակագազի համացանց մտնել: Դրա առնչությամբ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ իրավացիորեն նկատում է. «Ժամանակներն այնպիսին են, որ նույն մարդուն կարող են մեծարել որպես ազգային, հայրենասեր գործչի, հերոսացնել, մի ժամ հետո դավաճանի պիտակ կպցնել: Այստեղ գործում է ամբոխային հոգեբանությունը, որից հնարավոր չէ խուսափել: Միմյանց ոչնչացնելը, կեղտոտելը, մրոտելը ավանդույթ է դարձել հայ իրականության մեջ, եւ դա շատ վատ է: Իմ ցանկությունն է, որ գոնե քաղաքացիական շարժումները զերծ մնան այդ միտումներից, գոնե իրենք իրենց խնայեն. ի վերջո, մեզանում պե՞տք է լինի մի մաքուր բան, որին հասարակությունը հավատա: Գոնե այդ հավատը դուք պահեք, սիրելի երիտասարդներ»: Ինչեւէ, ՀՀԿ-ական պատգամավորը ճիշտ է անում, որ դիմում է ակտիվ երիտասարդներին` իրար չհոշոտելու եւ չպիտակավորելու: Քաղաքական գործիչներին դիմելը անիմաստ է, քանզի կարմիր կովը, միեւնույնն է, կաշին չի փոխում:
Համացանցում հայտնվել են ամփոփ տվյալներ, թե Հայաստանում որոնք են ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ հիմնական պատճառները: Առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, երկրորդը` քաղցկեղն է, հաջորդը` շնչառական եւ մարսողական համակարգերը, նոր միայն դժբախտ պատահարներն ու թունավորումները: Թե ինչու առաջին տեղերում սրտանոթայինն է եւ քաղցկեղը, թերեւս պետք է ակնհայտ լինի, քանզի զարմանալիորեն մեզանում չափազանց տարածված է փոխադարձ չարությունը, իսկ դրանք հենց չարություն տարածողների եւ չարության գրոհների ենթարկվողների մոտ ամենատարածված հիվանդություններն են: Նշենք զարմանալի փաստ` վարակիչ հիվանդությունները թերեւս վերջին տեղն են զբաղեցնում: Դե ինչ, մնում է զարմանքով արձանագրել, որ մեր հայրենակիցները թեեւ լավ են սովորել մարմնի հիգիենան, այդ պատճառով մանրէները սարսափելի չեն, սակայն ապշեցուցիչ համառությամբ այդպես էլ չեն ուզում սովորել հոգու հիգիենա` չկեղտոտել ե՛ւ սեփական, ե՛ւ դիմացինի հոգին մաղձով, նախանձով, ատելությամբ, չկամությամբ եւ այլ բացասական հույզերով:
Անշուշտ, մեր ուրախությունը հարեւան երկրի բռնապետ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ է: Մեզ այնքան է զվարճացնում տարատեսակ մարազմատիկ ելույթներով, որ շատ ափսոս կլինի, եթե նրա հետ մի բան պատահի, կամ նրան քշեն հեղափոխության կամ մայդանի պատճառով: Բավականին հետաքրքիր դրվագ Ալիեւի վերջին ելույթից նկատել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այն է` մազութային սուլթանատի բռնապետը երկար խոսում է Հայաստանի տնտեսական ծանր վիճակի, կաթվածահարության, ահավոր աղքատության եւ այլնի մասին: Եվ մի փոքր անց` որ հայերը կաշառել են բազում կոնգրեսականների եւ արեւմտյան չինովնիկների: Շարմազանովը իրավացիորեն հարցադրում է. «Ալիեւը հակասում է ինքն իրեն: Եթե Հայաստանը հազարավոր եվրոպացիների է կաշառել, ինչպե՞ս է աղքատ, եթե աղքատ է, ապա ինչպե՞ս է կաշառել»:
Ինչպես հայտնի է, մեր հայրենի գրանտածիծները շատ են սիրում «Սորոսի» հիմնադրամից փող ստանալ: Եվ ահա Գուգլ-թարգմանչի շնորհիվ զարմանքով տեղեկացանք, թե հունարենով ինչ է նշանակում ՍՈՐՈՍ բառը: Այն նշանակում է դագաղ: Դե ինչ, զարմանալիորեն հաստատվում է այն, որ աշխարհում պատահական ոչինչ չկա: Ուստի մնում է զարմանալով հանդերձ, այսուհետ «Սորոսի» հիմնադրամի դրամաշնորհները անվանել «դագաղային գրանտներ», իսկ ստացողներին էլ` դագաղչի:
Իսկ մեր բառապաշարի մեջ որոշակի շտկում կարող են մտցնել եւ ամերիկացիները: Օրերս ոստիկանությունը ձերբակալեց մի 59-ամյա ամերիկացու, ում բռնացրել են 12 ոտնաչափ երկարություն ունեցող ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու վրա: Խեղճ կենդանուն կապկպում էր եւ բռնաբարում: Դե ինչ, եթե հիմարությամբ զբաղվողներին ու հատկապես որոշ քաղաքական գործիչների մենք` հայերս, կոչում ենք «էշ գուրգուրող» (նկատի ունենալով հարեւան Ադրբեջանում անչափ տարածված սովորույթը), ապա հատկապես արեւմտամետներին թերեւս սկսենք անվանել «կոկորդիլոս գուրգուրող»:

Զարմացած է  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ ՀայաստանըԱզգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված