Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ ՉԷԻ ԿԱՐՈՂ ՊԱՐԶԵԼ»

Արխիվ 12-16

ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ ՉԷԻ ԿԱՐՈՂ ՊԱՐԶԵԼ»

 

Ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանի գրառումը ֆեյսբուքյան որոշ օգտատերերի անտարբեր չթողեց: Խոսքը վերաբերում է «Բաղրամյան պողոտայում հաղթել են գեյերն ու տրանսվեստիտները, ու բոլորը հպարտանում են նրանցով» գրառմանը: Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ հղում էր տվել օգտատեր Արման Ղարիբյանի գրառմանը:

«Իրավունքը» «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանից հետաքրքրվեց` իրո՞ք Բաղրամյան պողոտայի պայքարը միայն գոմիկների եւ տրանսվեստիտների պայքարի շնորհիվ է եղել: «Նախ` Արման Ղարիբյանն ասել է` ոչ թե շնորհիվ, այլ` նաեւ: Երկրորդ` ես նպատակահարմար չեմ գտնում ամեն մի գրառում մեկնաբանել»,- ասաց նախաձեռնության անդամը:
Այնուամենայնիվ, հստակեցրինք` համաձա՞յն է Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան գրառման բովանդակության հետ: «Ակցիային մասնակցող 25-30.000 քաղաքացիների մեջ չէի կարող շրջել եւ պարզել յուրաքանչյուրի սեռական կողմնորոշումը: Բոլորը շնորհակալ են ՀՀ այն քաղաքացիներին, որոնք մասնակցում էին այդ բողոքի ակցիային»,- ասաց Մաքսիմը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ