Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Արխիվ 12-16

ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

 

«Նախագիծը դրված է հանրային քննարկման, Արդարադատության նախարարությունն ապահովում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի արդարդատության աշխատանքները, եւ հանրային քննարկման արդյունքներում ստացված բոլոր կարծիքները կներկայացվեն հանձնաժողովին» - երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հրապարակած Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակին, ըստ որի` ՀՀ նախագահ ընտրվելու է 7 տարի ժամկետով, իսկ ԱԺ-ն ձեւավորվելու է համամասնական ընտրակարգով, նշեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

Ի դեպ, փոխնախարարը մի քանի անգամ կրկնեց, որ յուրաքանչյուր ոք կարող է կարծիք ներկայացնել այս հարցի շուրջ, իսկ կարծիքները կամփոփի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը: Թե որքանով են համապատասխանում այն տեղեկությունները, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական է տվել` հենց սահմանադրական բարեփոխումների հարցում իրեն անտեսելու պատճառով, Ա. Մկրտչյանը տվեց կարճ պատասխան. «Ես տեղեկություններ չունեմ»: Ավելին` ըստ նրա, անակնկալ էր իր համար նախարարի հրաժարականը: Իսկ ո՞ւմ է տեսնում նախարարի պաշտոնում փոխնախարարը, վերջինս հավելեց. «Ես այն պաշտոնյան չեմ, որ տեսնեմ որեւէ անձի` նախարարի պաշտոնում»:

Հավելենք, որ նախարարի պաշտոնում հավանական թեկնածուներից մեկն էլ հենց ինքը` Արսեն Մկրտչյանն է, ով փոխնախարարի պաշտոնը ստանձնել է 2014 թվականին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ