ԵՎ ԴՈ՛Ւ ՎԱՂԻՆԱԿ...
Արխիվ 12-16ԵՎ ԴՈ՛Ւ ՎԱՂԻՆԱԿ...
Ըստ վստահելի աղբյուրից ստացած տեղեկությունների` այժմ Աղվերանում տեղի են ունենում Սաքունցի կազմակերպության կողմից կազմակերպված սեմինար-թրեյնինգներ, որոնք անցկացվելու են մոտավորապես մինչեւ օգոստոսի սկիզբ: Սեմնինարների նպատակն է մասնակիցներին սովորեցնել ոստիկանության հետ հակամարտության արդյունավետ տեխնոլոգիաները, եւ մեր աղբյուրի վկայությամբ` այդտեղ մասնակցում են նաեւ «Ոչ թալանին» նախաձեռնության որոշ ակտիվիստներ, այդ թվում եւ կոորդինատորներից Վաղինակ Շուշանյանը:
Ի դեպ, «Ֆեյսբուքում» արդեն ստեղծվել է խումբ, որտեղ մարդկանց հավաքում են օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով հանրահավաք անցկացնելու համար: Թե ինչքանով են իրար հետ կապված նախապատրաստվելիք հանրահավաքը եւ Աղվերանի սաքունցական թրեյնինգները` կարծում ենք, ընթերցողն ինքը համապատասխան եզրակացություն կանի:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
