ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ ԿԼԻՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Արխիվ 12-16ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ ԿԼԻՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Երեկ ՀՀԿ խորհրդի նիստին քննարկվել է միայն սահմանադրական բարեփոխումների հարցը: Հնչել են մանրակրկիտ մի քանի զեկույցներ Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի կողմից: Նիստի ընթացքում բազմաթիվ հարցերի պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ վերջում հանդես եկավ ամփոփիչ խոսքով, նշելով, որ սահմանադրական բարեփոխումները գերնպատակ չեն ոչ իր, ոչ էլ ՀՀԿ-ի համար: Նա նաեւ նշել է, որ դա անհրաժեշտ է երկրի համար, եւ դա պետք է որոշեն ՀՀ քաղաքացիները. եթե չեն ցանկանա` բարեփոխումներն էլ չեն լինի:
Ամենայն հավանականությամբ, քննարկումները կավարտվեն սեպտեմբերի սկզբին, եւ նախագծը կմտնի Ազգային ժողով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk