Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ԵՐԲ ԹԱՔՑՎՈՒՄ Է ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Արխիվ 12-16

ԵՐԲ ԹԱՔՑՎՈՒՄ Է ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ

 

Ժամանակին մենք ենթադրում էինք, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումը մեկնարկելու է «երկաթը տաք-տաք ծեծելու» սկզբունքով, եւ այդպես էլ եղավ: Առաջին յոթ գլուխները արդեն հրապարակված են, մնացյալ գլուխները հրապարակվելու են մինչեւ ամսվա վերջ: Ինտրիգ մնալու են միայն անցումային դրույթները, որոնք առայժմ չեն ներկայացվելու:

ՄԱՐԴԻԿ ԴԵՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
Գործնականում որ մի ընդդիմադիր ուժն էլ վերցնես, իր նախընտրական ծրագրում ունեցել է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի դրույթը, եւ հաճախ հենց այդ դրույթը դիտվել է որպես սկզբունքային: Նույն «եռյակ-քառյակները», որոնց անփառունակ վախճանի ականատես եղանք բոլորս, 100 տոկոսանոց ընտրակարգը դիտում էին որպես առանցքային պահանջ, ԱԺ-ում դրա շուրջ տեսարաններ էին սարքում, վերջնագրեր էին ներկայացնում եւ խոսում, խոսում, խոսում: Շատերն էլ մշտապես կրկնում էին, որ ՀՀ նախագահի լիազորությունները շատ են, որ ընդհանրապես 1995-ի Սահմանադրությունը եւ դրա 2005-ի փոփոխությունը կարված են հանրապետության նախագահի հագով:

Հիմա հանրության դատին ներկայացված է հենց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, հանրապետության նախագահի լիազորություններն էլ շատ էական սահմանափակված են, նրան մնում են գործնականում պետության ներկայացուցչական գործառույթները եւ հաշտարարությունը: Եվ հիմա նույն ընդդիմադիրները փաստացի հանդես են գալիս սեփական նախընտրական դրույթների դեմ: Այսինքն` եթե մի բան առաջարկվում է, ասենք Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Նիկոլ Փաշինյանի կողմից, դա պուպուշ է, իսկ եթե նույն բանն առաջարկում է Սերժ Սարգսյանը` միանգամից դառնում է «քըխ»:
Եվ ինչ «հիմնավորում» է առաջ քաշվում` որ, իբր այդ նոր Սահմանադրությամբ պարզապես հավերժացվում է Սերժ Սարգսյանի իշխանությունը: Մինչդեռ որեւէ իշխանություն վերարտադրության համար կարիք էլ չունի Սահմանադրություն փոխել, եղածն էլ վերարտադրվելու հնարավորություններ տալիս է: Առավել եւս, որ, եթե խոսենք վերարտադրվելու խնդրի մասին, ապա նույն Սերժ Սարգսյանն ունի հնարավորություն, հաշվի առնել այդ հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վարչակարգերի թույլ տված բոլոր սխալները:
Ինչը, միգուցե, կարող է անախորժ թվալ մեր ընդդիմադիրներին` այն, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու հետ մեկտեղ` նախատեսված են մեխանիզմներ, որոնք չեզոքացնում են եւ սահմանափակում ընդդիմադիր պառլամենտարիզմի բառադիության եւ անպատասխանատվության հնարավորությունները:
Այսպես, ընդդիմությանը տրված են քվոտամետ` ձայների համամասնությանը համապատասխան ոչ միայն ԱԺ հանձնաժողովները գլխավորելու, այլեւ ԱԺ փոխնախագահներից մեկը պարտադիր պետք է ընդդիմադիր լինի: Պատգամավորների 1/4-ով, այսինքն` ընդամենը 26 ստորագրությամբ ընդդիմությունը կարող է ցանկացած պահի ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, սակայն այդ հանձնաժողովը պարտավոր է գլխավորել հենց առաջարկողներից մեկը:
Ամենից շատ, իհարկե, ընդդիմադիրները խրտնել են այն դրույթից, որ, եթե ոչ մի կուսակցություն կամ դաշինք բացարձակ մեծամասնություն չի ստանում, ապա առաջին ու երկրորդ տեղ գրավողների միջեւ անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ: Այսինքն` հենց ընտրությունների արդյունքում ստանում ենք երկու կայուն կոալիցիա, մեկը` իշխող, մյուսը` ընդդիմադիր: Ու մեկից մյուսն անցնել, խաղեր տալ, խմբակցություն փոխել էլ չկա: Նույնիսկ պարտադիր սահմանադրական պահանջ է դառնում, որ ԱԺ ընտրություններին կուսակցությունները ներկայանան վարչապետի սեփական թեկնածուով եւ կառավարության հիմնադրույթների սեփական ծրագրով:
Դե ինչ արած, մեր ընդդիմադիրները չեն սիրում աշխատանք եւ պատասխանատվություն, չնայած նրան, որ սահմանադրագետների վկայությամբ` աշխարհի եւ ոչ մի սահմանադրությամբ ընդդիմությանն այդքան արտոնություն եւ հնարավորություն չի տրվում: Սակայն դրանք չեն դեմ լինելու հիմնական եւ իրական պատճառները:

ՔՈՉԱՐՅԱՆԻ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿՎԵԼ Է

Սերժ Սարգսյանը, երբ դեռ նոր էր հռչակում սահմանադրական բարեփոխումները, հայտարարեց, որ երրորդ ժամկետով պետության ղեկը ստանձնել չի պատրաստվում, եւ կոչ արեց առաջին եւ երկրորդ նախագահներին նույնպես հանդես գալ նման հայտարարությամբ:
Հիմա փաստացի առկա է սահմանադրական շատ կոշտ սահմանափակում` մարդը կարող է ՀՀ նախագահ ընտրվել ընդամենը մեկ անգամ, 7  տարով: Արդյո՞ք այդ կարգը կտարածվի արդեն իսկ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձանց վրա` պարզ կլինի անցումային դրույթներից: Սակայն ֆունդամենտալ փոփոխությունն այն է, որ վերացվում է ՀՀ նախագահի ուղղակի ընտրությունը` նրան ընտրելու են ընտրիչները, ովքեր ներկայացված կլինեն ԱԺ պատգամավորներով եւ հավասար քանակով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներով:
Հենց դա նշանակում է, որ վճռորոշ են լինելու 2017-ի ընտրությունները: Մինչդեռ նախկինների` իշխանության վերադառնալու միակ հնարավորությունը նախագահական ուղղակի եւ խիստ անձնավորված ընտրություններն են: Լեւոն Ակոպիչը դժվար թե կարող է դիտվել որպես հնարավոր հավակնորդ` ծերուկը այնքան խորամանկ դուրս եկավ, որ վերջում ինքն իրեն կարողացավ խաբել: Իսկ Ռոբերտ Սեդրակիչի դեպքում դա միակ շանսն էր: Որովհետեւ հենց անձնավորված ընտրության դեպքում հնարավոր էր կիրառել սեփական վիթխարի ֆինանսական ռեսուրսը, ինչպես նաեւ իշխանության օղակներում առկա սեփական կադրերի հնարավորությունը: Միայն աձնավորված ընտրության դեպքում հնարավոր կլիներ արդյունավետ ընտրարշավ անցկացնել: Իսկ հիմա, ուզած թե չուզած, ՀՀ երկրորդ նախագահը պետք է պատրաստվի ԱԺ ընտրություններին: Սեփական կուսակցություն ստեղծելը որոշակիորեն ուշացած է (թեեւ խոսվում է Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու մասին) ստվերային ձեւով սեփական կուսակցություն ունենալն այնքան էլ չի արդարացնում իրեն: Որպես հենարան` նախատեսված էր ԲՀԿ-ն, իսկ թե ինչ եղավ, երբ ԲՀԿ-ն փորձեց հատել կարմիր գիծը, ոչ ոք չի մոռացել: Հիմա խոսվում է Արթուր Բաղդասարյան-Արա Աբրահամյան-Ռոբերտ Քոչարյան հնարավոր եռյակի մասին, սակայն դժվար թե ՕԵԿ առաջնորդը եւ ռուսաստանաբնակ օլիգարխը ցանկություն ունենան կրկնել փորձը եւ կրել դրա հետեւանքները: Միգուցեեւ փորձեն, ի վերջո, նույն փոցխը տրորելու կրկնությունների օրինակներ քաղաքական պատմության մեջ կան...
Սակայն անգամ 2017-ի ընտրություններին գերազանց արդյունք ունենալու տեսական տարբերակի դեպքում Ռոբերտ Քոչարյանը չի կարող իրեն բավարարված զգալ: Քանզի թեեւ վարչապետն է փաստացի իրական իշխանության կրողը, սակայն նրա իշխանությունը ոչ թե անձնական է, այլ թիմի կողմից տրված: Իսկ Քոչարյանին պետք է հենց անձնական գրեթե անսահմանափակ իշխանություն, նրա խառնվածքն այնպիսին է, որ թիմից որեւէ կախվածության մասին միտքն անգամ նրա համար անտանելի է:
Բայց վերադառնանք ավելի ռեալ տարբերակներին: Իսկ ռեալությունն այն է, որ 2017-ի ընտրություններին բոլորից առավել պատրաստ է ՀՀԿ-ն, իսկ մյուսների մեջ գերիշխում են բացարձակ անպատրաստները: Ընդդիմադիր ուժերը այնքան են ինքնավարկաբեկվել չիրականացված իշխանափոխությունների փորձերով կամ դրանց իմիտացիաներով, որ միգուցե բողոքավոր տրամադրություններ ունեցող քաղաքացիների մի մասն անգամ ՀՀԿ-ին համարի չարյաց փոքրագույն: Իսկ վերջին դաժանագույն հարվածը ընդդիմադիրները ստացան «էլեկտրական» ցույցերի ժամանակ, երբ դրանք քաղաքականապես գլխավորելու ծրագրերը հօդս ցնդեցին, եւ իրենց բաժին հասավ սոսկ «կենդանի պատի» գործառույթը:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՂՏՈՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
Թերեւս պարզ է, որ «հին» ընդդիմադիրների հիմնական շանսը ոչ թե 2017-ի ընտրություններն են, այլ սահմանադրական բարեփոխումները թույլ չտալը եւ Քոչարյանի թիմում տեղ զբաղեցնելով, 2018-ի նախագահական ընտրությունների վրա հույս դնելը: Հետեւաբար` նրանց գերխնդիրը սահմանադրական բարեփոխումների վարկաբեկումն է:
Հենց այդ պատճառով քոչարյանական եւ տերպետրոսյանական քարոզիչները առաջ են տանում այն թեզը, իբր բարեփոխումը նշանակում է Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումը: Պարզ է, որ ժողովրդին Սահմանադարություն բացատրել կարող են միայն որոշակի վստահություն վայելողները, որպեսզի հավատան երկու բառով իրենց ներկայացրածին: Առավել կարեւոր է այդ վստահության խնդիրը, եթե ամեն ինչ հանգում է «քըխ» եւ «պուպուշ» բանաձեւումներին:
Իսկ բողոքավոր զանգվածին արդեն քառորդ դար ասում են, թե ինչ պետք է անեն, որպեսզի ազատվեն «աչքի գրող» օրվա իշխանությունից, նույն զանգվածը դա անում է, բայց «հանցավոր ռեժիմները» այդպես էլ մնում են իրենց տեղում: Դե խոսքը ընտրությունների մասին է, մինչդեռ Սահմանադրության պարագայում պետք է այսպիսի բացատրություն տան բողոքավոր զանգվածին` որ, եթե ուզում եք ապագայում ազատվել ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից, ապա պիտի հիմա դեմ քվեարկեք այս Սահմանադրությանը եւ անվերապահորեն հավատաք մեզ, որ այս Սահմանադրության անցնելու դեպքում միայն «հանցավոր ռեժիմը» կմնա իր տեղում: Դե, գումարած դրան պիտի հնչեն հավաստիացումներ, թե «ռեժիմը խուճապի մեջ է», սակայն դժբախտագույն Լյովիկ Զուրաբյանը այն աստիճանի չուլ է սարքել այդ բանաձեւից, որ «Ֆեյսբուքի» բոլոր քաղաքականացված օգտատերերի համար «ռեժիմի խուճապը» զվարճանքի եւ հումորի առարկա է:
Հիմա ինչ ենք տեսնում լրատվական դաշտում: Քարոզչամեքենաները շատ ագրեսիվ ձեւով պիտակավորում են բոլոր նրանց, ովքեր դրական են վերաբերվում սահմանադրական բարեփոխումներին: Պարզվում է, որ նույնիսկ եթե անտարբեր ես, այլ ոչ թե դեմ, ապա միեւնույնն է` ծախված ես, դավաճան ես, օժտված ես բոլոր բացասական որակներով, որոնք հնարավոր է գտնել հայոց լեզվի բառարաններում:
Ամենից ինտենսիվ ձեւով այդ քարոզչությունը տանում են Քոչարյանի եւ Տեր-Պետրոսյանի քարոզչամիջոցները: Պակաս ինտենսիվությամբ դրան միացած են եւ մյուս ընդդիմադիրների տեղեկատվական ռեսուրսները, սակայն իրենք` ընդդիմադիրները, դեռեւս չեն շտապում հույժ բացասական դիրքորոշում ունենալ բարեփոխումների վերաբերյալ: Դա կարելի է ասել ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, «Ժառանգության» պարագայում: Սկզբունքորեն բացատրելի է` այդ ընդդիմադիր ուժերը ուզում են հնարավորություն  ունենալ մանեւրելու, եւ ըստ իրավիճակի` կամ հարմարվել սահմանադրական բարեփոխումների իրողությանը, կամ տեղ զբաղեցնել Ռոբերտ Սեդրակիչի կողքին եւ օգտվել նրա վիթխարի ռեսուրսներից:
Բայց պարզ է նաեւ, որ ընդդիմադիր ուժերի ներսում այդ հարցի շուրջ տարաբաժանումներ կարող են լինել, քանզի առանձին գործիչներ կարող են նետվել նոր Սահմանադրության կա՛մ կողմնակիցների, կա՛մ հակառակորդների ճամբարը: Եվ, ի դեպ, «Ժառանգության» պարագայում դա արդեն, կարծես թե, տեսանելի է դառնում:
Իսկ թե ինչպես է վերաբերվում սահմանադրական գործընթացին «քեռի Սեմը», որը, բնականաբար, չի կարող գոհ լինել մեր երկրի` ԵՏՄ-ում շատ կարեւոր գործառույթ ունենալուց եւ ռուսների հետ ռազմավարական դաշինքից, ապա դա պարզ երեւում է գրանտածիծ «քաղաքացիական հասարակության» վարքագծից: Դրսից սնվող ՀԿ-ները լծվել են սահմանադրական բարեփոխման վարկաբեկման գործին: Դե պարզ է, Ռոբերտ Սեդրակիչի եւ Լեւոն Ակոպիչի վաշինգտոնյան հին կապերն ու պարտավորությունները հո հօդս չեն ցնդել:
Իսկ ընդհանուր առմամբ, իհարկե, շատ լավ կլինի, որ ազատվենք այնպիսի պատուհասից, ինչպիսին  է նախագահական ընտրությունները: Որովհետեւ այդ անձնավորված ընտրությունների ժամանակ անտեղի բեւեռացում է տեղի ունենում, ու հանրության մի մասը սկսում է ատել մյուսին: Իսկ կոնկրետ աշխարհաքաղաքական միջավայրից ելնելով` մեր երկրում ինչքան քիչ լինի ներքին բեւեռացումը, այնքան լավ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված