Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱԿԱՃԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
Արխիվ 12-16Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱԿԱՃԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակի մասին, ասաց, որ խաղաղ ժամանակաշրջանում զինված ուժերը կառավարության տակ են: «Բայց եթե պատերազմական իրավիճակ է, այդ դեպքում զինված ուժերի գերագույն հրամանատարը դառնում է վարչապետը, ով իրավունք ունի զինված ուժերի հրամանատար»,- ասաց սահմանադրական իրավունքի մասնագետը:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի լիազորություններին, ապա նա չի կարող բովանդակային հակաճառություններ առաջ բերել նշանակումների հետ կապված. «Հակաճառություններ կարող են լինել այն դեպքում, եթե որեւէ մի նշանակում չի բավարարում սահմանադրությանը կամ կամ օրենքների պահանջներին: Հնարավոր վեճերի դեպքում մեխանիզմը նախատեսում է սահմանադրական վեճերի լուծման վարույթում կարգավորել խնդիրը»,- ասաց պրն Պողոսյանը:
Հրայր Թովմասյանի խոսքով էլ երկրի անվտանգության եւ պաշտպանության խնդիրն այս սահմանադրությամբ ավելի լավ է լուծված, քան գործող սահմանադրությունում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
