ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ ԿԼԻՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Արխիվ 12-16ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ ԿԼԻՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀԿ խոչրրդի նիստը, որտեղ, ինչպես արդեն նշել էինք քննարկվել է միայն սահմանադրական բարեփոխումների հարցը: Հնչել են մանրակրկիտ մի քանի զեկույցներ, Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի կողմից: Նիստի ընթացքում բազմաթիվ հարցերի պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ վերջում հանդես եկավ ամփոփիչ խոսքով նշելով, որ սահմանադրական բարեփոխումները գեր նպատակ չեն, ոչ իր` ոչ էլ ՀՀԿ-ի համար: Նա նաեւ նշել է, որ դա անհրաժեշտ է երկրի համար եւ դա պետք է որոշեն ՀՀ քաղաքացիները, եթե չեն ցանկանա` բարեփոխումներն էլ չեն լինի:
Ամենայն հավանականությամբ քննարկումները կավարտվեն սեպտեմբերի սկզբին եւ նախագծը կմտնի Ազգային ժողով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk