Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ՕԵԿ-ը ԿԱՐԺԱՆԱՆԱ ԲՀԿ-ի ՃԱԿԱՏԱԳՐԻ՞Ն. Պարզաբանում է Արամ Սարգսյանը

Արխիվ 12-16

ՕԵԿ-ը ԿԱՐԺԱՆԱՆԱ ԲՀԿ-ի ՃԱԿԱՏԱԳՐԻ՞Ն.

Պարզաբանում է Արամ Սարգսյանը

 

Վերջին շրջանում ՕԵԿ-ի ձեռնարկած քայլերից կարելի է հանգել այն եզրակացության, որ կուսակցությունը քաղաքական դաշտում նոր բրենդի ներքո «նորովի»  ներկայանալու փորձ է կատարում, որն անշուշտ չի կարող ինքնանպատակ լինել: Տեսակետ կա, որ Քոչարյանի «ԲՀԿ» կոչվող պրոյեկտի տապալումից հետո կյանքի է կոչվել Քոչարյանական մեկ այլ նախագիծ, որն այս անգամ արդեն իրականացվելու է ՕԵԿ-ի «ձեռքերով»: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության դեկավար Արամ Սարգսյանն «Իրավունք»-ի այն հարցին, թե արդյո՞ք քաղաքական դաշտում ՕԵԿ-ի ակտիվացումը Քոչարյանական նոր նախագիծ չէ, որը փաստորեն ներդրվում է ԲՀԿ-ի ֆիասկոյից հետո, պատասխանեց, որ  ինքը լինելով կուսակցության ղեկավար այլ կուսակցությունների գործունեությունը չի մեկնաբանում, բայց եթե ուզում են նույն նախագիծ իրականացնել, ապա ի՞նչ տարբերություն,  նույն վախճանը կլինի:

 

«Ինչքան էլ ուզում եք Մարքրիտին սիրունացրեք, Մարքրիտն է էլի, ուրիշը հո չի՞»

 

«Ընդհանրապես քաղաքական գործունեության մեջ գլխավոր հարցն այն է, որ դրանք ունենան գաղափարական հենքի վրա ձևավորված հստակ քաղաքական ծրագիր, որը դուր կգա ժողովրդին: Այս հասկացությունը եթե չմխրճվի մեր բոլորիս գիտակցության մեջ, մենք երբեք քաղաքական ընտրություն չենք կատարի: Դուք հիմա խոսում եք ձևական բաների մասին՝ անունն են փոխում, բրենդ են փոխում, սակայն դա նորովի քաղաքական դաշտ մտնել չի նշանակում, իսկ ձևը երբևէ բովանդակությանը չի փոխարինում: Ձևը մնում է ձև և ինչքան էլ ուզում եք Մարքրիտին սիրունացրեք, Մարքրիտն է էլի, ուրիշը հո չի՞: Սա է սկզբունքը»,- ասում է Արամ Գասպարի Սարգսյանը:

Թեև  Ա. Սարգսյանը կուսակցության գործունեությունը չի ցանկանում մեկնաբանել, բայց և նշում է, որ եթե այն իսկապես նախագիծ է, որի շրջանակներում դաշինք է ձևավորվում դա շատ լավ է, բայց հիշեցնում է, որ սովորաբար քաղաքական «աջափսանդալները» շուտ թթվելու հատկություն են ունենում:

«Եթե դա ձևավորվում է գաղափարական հենքի վրա, ապա հարց է առաջանում, թե ինչու մեկ կուսակցություն չեն դառնում: Եթե չեն դարձել, ապա ընդամենը դաշինք են մնում և եթե ընդհանուր ծրագրի շուրջ չեն ձևավորվում, ապա նման դաշինքները շատ շուտ թթվելու հատկություն ունեն և շատ արագ էլ դուրս են գալիս ասպարեզից»,- ասում է Արամ Գասպարիչը:

Կուսակցության առաջնորդի խոսքով, ՀԴԿ-ն եթե հիմա որոշեր նման քայլ կատարել, ապա կձևավորեր  այնպիսի միավորում, որտեղ գաղափարախոսությունը կլիներ հիմքում, իսկ ՕԵԿ-ի միջոցով Արա Աբրահամյանի և երկրորդ նախագահի քաղաքական դաշտ մտնելու վարկածը Ա. Սարգսյանի կարծիքով բանահյուսության ժանրից է:

«Սկզբում փորձեցին մեզ կապել: Մենք Արա Աբրահակյանի հետ տարիներ շարունակ ընկերներ ենք: Ես ընտրվել եմ որպես Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ և դա ինքնին հասկանալի է, որ այդ հարաբերությունների տակ փորձում են այլ հարաբերություններ փնտրել: Բայց, քանի որ ես ինտրիգների մեջ չկամ և ինչ որ լինում է պարզ ասում եմ, ապա այսօր կա այն ինչ որ կա: Արա Աբրահամյանը եթե որոշում կայացնի քաղաքականություն գալ, կամ այս կամ այն կազմակերպության հետ հարաբերություններ ունենալ, կամ չունենալ, ինքը դրա մասին կասի: Ես որպես նրան ճանաչող մարդ պարզ ասում եմ և պետք չէ նրա փոխարեն ենթադրություններ անել»,- ասում է Ա. Սարգսյանը:

Նրա խոսքով Արա Աբրահամյանն ասել է, որ կարելի է երկիրն այս վիճակից դուրս բերելու ծրագիր իրականացնել, բայց բոլորն այդ ծրագրի մասին տեղեկանալու փոխարեն ընկել են «պեչենու բաղերը» և սկսել են ենթադրություններ անել, թե՝ Արա Աբրահամյաննուզում է քաղաքականություն վերադառնալ, Դեմկուսն ուժեղացնել և այլն:

«Ես հարց տվեցի նույն «Իրավունքում», որ եթե Ա. Աբրահամյանը ծրագիր է ուզում իրականացնել Հայաստանում, նախ մի հատ պետք է էությունը հասկանանք և հարցնենք թե դա լավ է՞, թե վատ: Թե չէ, ուրիշ ի՞նչ ենք քննարկում: Հիմա ինչ վերաբերում է, թե ինչ պրոյեկտ կլինի, ոնց կլինի այդ պրոյեկտը, ես նորից եմ կրկնում՝ եթե դա էլի պրոյեկտ է և ինչ-որ մեկի ականջներն եք այդտեղ տեսնում և այլն, ապա հիշեցնեմ, որ մենք ժամանակին ասում էինք, թե ինչու՞ չէինք միանում ԲՀԿ-ին: Պարզ է չէ՞ որ մարդը, որը ունի մեծ հարստություն, ապա երբեք վտանգի տակ չի դնի այդ հարստությունը ,ինչ է որ որևէ գաղափար իրականցնի»,- ասում է Ա. Սարգսյանը:

Քաղաքական գործիչը հերքում է նաև «Քոչարյան-Աբրահամյան-ՕԵԿ՝ երեքը մեկում» նախագծի վարկածը, նշելով, որ դա  ամենևին էլ կապ չունի Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի և Ա. Բաղդասարյանի միջև առկա քավորսանիկական կապերի հետ:

«Ես չեմ կարող ձեզ հետ քաղաքական տեխնոլոգիաների փակագծերը բացել, քանի որ հարկավոր է ավելի խորիմաստ մոտեցում ունենալ, բայց ամեն ինչը գալիս է նրանից, թե իշխանությունը որքանով է իրեն արդարացնում երկրում, իր գործունեությամբ ինչպիսի վստահություն է ձեռք բերում ժողովրդի մոտ: Իսկ ձեր ասած բոլոր պրոյեկտները կյանքի են կոչվում այն ժամանակ, երբ իշխանությունը չի կարողանում համապատասխան ձևով ձեռք բերել այդ կարևորագույն հատկանիշը՝ վստահությունը: Ձեր ասած պրոյեկտները կարող են տարբեր լինել, դրանց միջից կարող է մեկ ուրիշը դուրս գալ, երրորդ ձևաչափ լինի, չորրորդը լինի և այլն: Սա վայել չէ մեր հասարակությանը, որ մենք ենթարկվում ենք այսպիսի խաղերի և մեր գլխավոր պրոբլեմները թողած, զբաղվում ենք նրանով, թե ո՞վ ո՞նց և ի՞նչ է անում: Հասարակությունն այսօր ամբողջովին նման բամբասանքներով է զբաղված, թե ով ում քավոր-սանիկն է, ով ինչ է անում և այլն: Այսօր անընդհատ ֆեյքեր են առաջ գալիս, նաև կուսակցական ֆեյքեր, տարբեր անուններով և այլն, հույսեր են կապում, թե հեսա այսպես կլինի: Չի լինելու այնպիսի պրոյեկների հաջողություն, երբ հույսը մի քեռու վրա է, ով կգա և իրեն կբերի ու կնստեցնի այդ բազկաթոռին: Ուրիշ իրավիճակում ենք ապրում հիմա և տա աստված, որ մենք դա հասկանանք սկսենք անել այն, ինչ որ մենք պարտավոր ենք անել»,- ասում է պարոն Սարգսյանը:

ՀԴԿ նախագահի կարծիքով անկախ նրանից, թե որ քաղաքական գործիչը կգա, առավել կարևոր է, որ գա ծրագրով և այդ ծրագիրն իրականացնելու կարողություններով:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված