ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆ. «ԱԱԾ-Ը, ԵՐԵՎԻ, ՄԻԱՅՆ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՐՈՂ Է ՄՐՑԵԼ
Արխիվ 12-16ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆ. «ԱԱԾ-Ը, ԵՐԵՎԻ, ՄԻԱՅՆ
ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՐՈՂ Է ՄՐՑԵԼ
Ինչպես հայտնի է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալությունները Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է չորս կասկածյալների հեռախոսազրույցները: Մինչդեռ.
Հիշեցնենք՝ մայիսի 20-ին հայտարարվեց, որ Կապան - Գորիս ավտոճանապարհին կրակահերթեր են արձակվել մարզպետի ավտոմեքենայի վրա, որի մեջ այդ պահին եղել են Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականը և վարորդը: Արա Բուդաղյանն ու երեք այլ անձինք ձերբակալվեցին մոտ մեկուկես ամիս անց․ Հենրիկ Ավագյանին առաջադրվեց մահափորձն իրականացնելու և ապօրինի զենք կրելու, Գարեն Աթաջանյանին ու Վիտալի Մինասյանին՝ մահափորձին աջակցելու և ապօրինի զենք կրելու մեղադրանքներ
Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ նախաքննական մարմինն ու դատարանը ազատազրկման որոշում կայացնելու համար հիմնվել են հենց հեռախոսազրույցների վրա, որոնցում, սակայն, որևէ բառ չկա ո՛չ Սուրիկ Խաչատրյանի, ո՛չ մահափորձի, ո՛չ էլ առհասարակ այդ թեմայի մասին:
Եթե հեռախոսազրույցներում չի խոսվում Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մասին, ապա ի՞նչ ընթացք կարելի է կանխատեսել հետայսու: «Նախ ասեմ, որ մինչեւ հիմա ոչ ոք վերջնական չի որոշել` Սուրիկ Խաչատրյանի հանդեպ դա մահափորձ էր, թե մահափորձի նմանակում: Ես օգտագործում եմ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա եղած կրակոցների դեպք: Թե հիմա այդ կրակոցները եղել են մահափորձ, թե մահափորձի նմանակում, քննությունը պետք է պարզի»,- ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է հեռախոսազրույցներով ձեռքբերված «զրո» ապացույցներին, ապա խոսքը վերաբերում է հենց Արա Բուդաղյանին: «Անգամ պարանոիկ մարդը չի կարող կարծել, որ Արա Բուդաղյանը կապ ունի այդ դեպքի հետ: Տպավորությունն այնպիսին է, որ մի ամբողջ թիմ է աշխատում այդ ուղղությամբ: Նույն ԱԱԾ-ն առաջին անգամ չէ, որ Բուդաղյանների գործով շատ բացասական դեր է կատարում: Առաջինը 2013 թ-ի հունիսի մեկին խայտառակ խախտում արեց, երբ որոշում եղավ գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանի երեք մերձավորների հեռախոսազանգերը եւ վերծանել: ԱԱԾ-ն երկու ամիս հետո պատասխանեց, որ տեխնիկական պատճառներով ինքը հնարավորություն չունի պատասխանել: Եթե տեխնիկական պատճառներով ԱԱԾ-ն չի կարողացել գաղտնալսել հեռախոսազրույցները, դա նշանակում է այդ ծառայությունը ողբալի վիճակում է: Բայց ես այդ վարկածին չեմ հավատում: Երկրորդ վարկածն այն է, որ ԱԱԾ-ն ունի այդ հնարավորությունը, բայց չի արել: Սրանից արդեն հանցագործության հոտ է գալիս: Այս վարկածը եւս բացառում եմ: Մնում է երրորդ վարկածը` ԱԱԾ-ն գաղտնալսել է հեռախոսները, բայց պահել են, քանի որ այնպիսի խոսակցություններն ու տվյալներ կան, որ այսօր դրվեն քրեական գործի մեջ ու հրապարակվեն, հնարավոր չի լինելու հունիսի մեկի դեպքերը կոծկել: Երեւի ԱԱԾ-ն կարող է մրցել Գեւորգ Կոստանյանի հետ: Հայտնի չէ` ով կհաղթի այդ մրցույթում: ԱԱԾ-ն էլ հիմա նույն բացասական դերն է խաղում: ԱԱԾ-ի խախտումները կամա թե ակամա հիմա եւս ուղղված են Բուդաղյանների դեմ եւ հօգուտ Սուրիկ Խաչատրյանի»,- մանրամասնում է փաստաբանը:
Պրն Ալումյանը վստահ է` ինչքան խախտումները շատ լինեն, այնքան պատիժը ծանր է լինելու: Իսկ պատիժ լինելու է: «Պատահական չէ, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ցանկանում է սահմանադրության մեջ փոփոխություններ լինեն եւ անձեռնմխելիություն ստանա գլխավոր դատախազը: Երեւի այսպիսի խախտումներ հաճախակի են լինում, երեւի այդպիսի խնդիր գոյություն ունի գլխավոր դատախազի համար»,- եզրափակեց Հայկ Ալումյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
