ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ ՉԷԻ ԿԱՐՈՂ ՊԱՐԶԵԼ»
Արխիվ 12-16ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ ՉԷԻ ԿԱՐՈՂ ՊԱՐԶԵԼ»
Ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանի գրառումը ֆեյսբուքյան որոշ օգտատերերի անտարբեր չթողեց: Խոսքը վերաբերում է «Բաղրամյան պողոտայում հաղթել են գեյերն ու տրանսվեստիտները, ու բոլորը հպարտանում են նրանցով» գրառմանը: Նարեկ Մալյանն ֆեյսբուքյան իր գրառման մեջ հղում էր տվել օգտատեր Արման Ղարիբյանի գրառմանը:
«Իրավունքը» «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանից պարզեց` իրոք Բաղրամյան պողոտայի պայքարը միայն գոմիկների եւ տրանսվեստիտների պայքարի շնորհիվ է եղել: «Նախ Արման Ղարիբյանն ասել է ոչ թե շնորհիվ, այլ նաեւ: Երկրորդ` ես նպատակահարմար չեմ գտնում ամեն մի գրառում մեկնաբանել»,- ասաց նախաձեռնության անդամը:
Այնուամենայնիվ, հստակեցրինք` համաձայն է Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան գրառման բովանդակության հետ: «Ակցիային մասնակցող 25-30.000 քաղաքացիների մեջ չէի կարող շրջել եւ պարզել յուրաքանչյուրի սեռական կողմնորոշումը: Բոլորը շնորհակալ են ՀՀ այն քաղաքացիներին, որոնք մասնակցում էին այդ բողոքի ակցիային»,- ասաց Մաքսիմը:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk