Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

«ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՐԵՎԻ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻ ՏԱԿ». Մաշկաբան

Արխիվ 12-16

«ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՐԵՎԻ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻ ՏԱԿ». Մաշկաբան

 

Եթե ծով եք մեկնել` առաջին մի քանի օրը զգուշացեք արեւի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց: Ձեր օրգանիզմը պետք է սովորի նոր միջավայրին: Ցերեկային ժամերին խորհուրդ չի տրվում հայտնվել լողափում` առանց լայնեզր գլխարկի, արեւային ակնոցի ու անձրեւանոցի: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց թիվ 2 բուժմիավորման մաշկաբան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` հավելելով, որ ծովից դուրս գալուց հետո, անպայման, պետք է լոգանք ընդունել. աղի ջուրը նպաստում է մաշկի չորացմանը:

«Ժողովրդի մեջ տարածված կարծիք կա, թե արեւայրուքը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար, ինչը սխալ է: Արեւայրուքի արդյունքում ընկնում է մաշկի դիմադրողականությունը: Մաշկը դառնում է չոր ու անառողջ: Արեւայրուքից պետք է զգուշանան հատկապես բաց մաշկ ունեցողները: Որոշ հիվանդությունների դեպքում կտրականապես արգելվում է լինել արեւի ճառագայթների տակ: Խոսքը մաշկային հիվանդություններ ունեցող մարդկանց մասին է, հատկապես` եթե ունեն օնկոլոգիական խնդիրներ, մեծ խալեր, վիտիլիգո հիվանդության դեպքում, սիրտանոթային, հիպերտոնիկ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաեւ վահանաձեւ գեղձի լուրջ դիսֆունկցիայի դեպքում»,- բացատրեց մաշկաբանը:

Ս. Խաչատրյանն ասաց, որ այրվածքի դեպքում ընդունված է օգտագործել մածունը, սակայն: «Խորհուրդ կտայի հրաժարվել այս անհեթեթ մեթոդից: Մածունից մաշկը կրկնակի չորանում է: Արդյունքում մարդը կրկնակի այրվածք է ստանում: Մածունն ունի միայն զովացնող ազդեցություն: Օգտակար է չիչխանի յուղը, եթե անմիջապես եք դնում մաշկի վրա: Այն բավականին կթեթեւացնի տուժածի վիճակը»:
Մաշկաբանը խորհուրդ է տալիս օգտագործել տեղային միջոցներ` կախված  այրվածքի աստիճանից: «Եթե թեթեւ այրվածք է, այսինքն` առաջին աստիճանի, երբ մաշկի վրա առկա է կարմրություն, ապա խոնավացնող եւ փափկացնող միջոցների օգտագործումը լիովին բավարար կլինի: Երկրորդ աստիճանի այրվածքի դեպքում, երբ մաշկի վրա առկա են բշտիկներ, հարկ է մշակել մաշկը հատուկ դեղամիջոցներով: Այս դեպքում ինքնաբուժությամբ զբաղվելը ցանկալի չէ: Երրորդ աստիճանի այրվածքների դեպքում վնասված են լինում մաշկի խոր շերտերը: Այս դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը: Առաջին րոպեներին կօգնի մաշկի այրված մասը մոտ 10-15 րոպե սառը ջրի տակ պահելը»:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված