Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ԿՐԿԻՆ ԻՆՏՐԻԳ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՇՈՒՐՋ

Արխիվ 12-16

ԿՐԿԻՆ ԻՆՏՐԻԳ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՇՈՒՐՋ

 

Դեռեւս 5 տարի առաջ Օձունի Սբ. Աստվածածին VI դարի եկեղեցին` գմբեթից մինչեւ հիմք, 5 ճաքով փլուզման առջեւ էր կանգնած:  2011 թվականին, Մոսկվայում ապրող գործարար, բարերար Մովսես Ձավարյանը, 750 հազար ԱՄՆ դոլարով ֆինանսավորել է Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը, որը սակայն տեւեց 4 տարի: Օրերս բարերարը խոսելով «Օձունի նոր կյանքը» ծրագրի իրականացման մասին` ասել է, որ այսօր Օձունին արդեն վտանգ չի սպառնում, բայց ծրագիրն ամբողջությամբ չի արդարացրել իր սպասումները, ավելին` Հայաստանում պետության եւ բարեգործների համագործակցությունը չափազանց անարդյունավետ է, իսկ տեղական էլիտան անտարբեր է հուշարձանների ճակատագրի հանդեպ: Ըստ Ձավարյանի.

 

 

«Միտում կար դիտարկելու Օձունի վերականգնումը իբրեւ պիլոտային ծրագիր` ապագայում Հայաստանի այլ հուշարձաններ եւս վերականգնելու համար` մտահոգ մարդկանց ներգրավելով: Սակայն ստիպված էինք գրեթե մեկ տարի սպասել «վերականգնման թույլտվությանը»: Առանց կողմնակի միջամտության, մենք այն հաստատ չէինք էլ ստանա, ուստի ստիպված եղանք միացնել կապերն ու ընկերներին իշխանության բարձրագույն օղակներում: Եվ սա ընդամենը նրա համար, որ հարցը լուծվեր հօգուտ եկեղեցու վերականգնման»,- ասում է բարերան ու շեշտում. «Վերականգնման ողջ ընթացքում որեւէ հանդիպում չեմ ունեցել մշակույթի նախարարի եւ եկեղեցու ներկայացուցիչների հետ: Չնայած, բազմիցս հանդիպել եմ փոխնախարարին: Ինձ հազիվ թե դա պետք է, սակայն չեմ կարծում, որ Մշակույթի նախարարության դռները չեն դիմանում պատմական հուշարձանները անշահախնդրորեն վերականգնել ցանկացող մարդկանց ճնշումից: Կարելի է ամփոփել, որ իշխանությունները մտահոգված են այլ խնդիրներով, իսկ հուշարձանների վերականգնումը եւ պոտենցիալ բարերարների հետ համագործակցությունը թողնված է Աստծո հույսին»:
Ինչ վերաբերում է նախարար-բարերար հանդիպմանը, համենայնդեպս լրագրողներիս համար հայտնի փաստ է, որ 2011 թվականին, երբ մեկնարկում էր ծրագիրը, Մ. Ձավարյանն ու ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը համատեղ հուշագիր են ստորագրել` հենց Մշակույթի նախարարությունում: Ինչը կփաստի նրանց համատեղ լուսանկարը, որն «Իրավունքը» գտավ հենց նախարարության կայքում:
Ինչեւէ, բարերարը շարունակում է իր բողոքն ու հիմնական խոչընդոտ համարում Մշակույթի նախարարությանը. «Նախարարության ոչ պաշտոնական հորդորով չէինք ստանում շինթույլտվություն գյուղապետի կողմից: Մշակույթի նախարարի դիրքորոշումն ինձ հասկանալի է, քանի որ աշխատանքներն իրականացնելու մրցույթը հաղթել էր ընկերություն, որն իր «ֆավորիտների» մեջ չէր, սակայն ինձ համար անհասկանալի է տեղական եւ մարզային իշխանությունների դիրքորոշումը: Խոչընդոտ էր նաեւ անբան կազմակերպությունը, որը կազմել էր նախագիծը (կամ փոխել էր տարեթվերը անցյալ դարի 80-ական թվականներին կազմված նախագծում) եւ միաժամանակ պատասխանատու էր ճարտարապետական վերահսկողության համար: Խոչընդոտ էին եկեղեցու եւ հասարակության ոչ կոմպետենտ այն ներկայացուցիչները, ովքեր իրենց առաքելությունը տեսնում էին միայն իրականացվող աշխատանքները ոչ պրոֆեսիոնալ հայացքով քննադատելու եւ հնադարյան եկեղեցին ժամանակակից բիզնես-կենտրոնի վերածելու «բարի խորհուրդներ» տալու մեջ: Սակայն նրանք, չգիտես ինչու, չէին փորձում ներգրավել հասարակությանը հուշարձանի վերականգնման գործում: Իրական խնդիր դարձան նաեւ մարդիկ, ովքեր լիազորված էին աջակցել նախագծի իրականացմանը, եւ դրա համար գումար էին ստանում»:
Այնուամենայնիվ, սրանք աղաղակող փաստեր են, թե բարերարն է փուչ աղաղակում, կպարզվի շուտով, իսկ մինչ այդ, թեմայի շուրջ «Իրավունքը» դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն եւ պատասխանը ստանալուն պես կներկայացնենք ընթերցողների դատին:
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված