ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Արխիվ 12-16ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
«Նախագիծը դրված է հանրային քննարկման, արդարադատության նախարարությունն ապահովում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի արդարդատության աշխատանքները եւ հանրային քննարկման արդյունքներում ստացված բոլոր կարծիքները կներկայացվեն հանձնաժողովին», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հրապարակած սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակին, ըստ որի ՀՀ նախագահ ընտրվելու է 7 տարի ժամկետով, իսկ ԱԺ-ն ձեւավորվելու է համամասնական ընտրակարգով, նշեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Ի դեպ, փոխնախարարը մի քանի անգամ կրկնեց, որ յուրաքանչյուր ոք կարող է կարծիք ներկայացնել այս հարցի շուրջ, իսկ կարծիքները կամփոփեն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը: Թե որքանով են համապատասխանում այն տեղեկությունները, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական է տվել` հենց սահմանադրական բարեփոխումների հարցում իրեն անտեսելու պատճառով, Ա. Մկրտչյանը տվեց կարճ պատասխան. «Ես տեղեկություններ չունեմ»: Ավելին` ըստ նրա, անակնկալ էր իր համար նախարարի հրաժարականը: Իսկ ո՞ւմ է տեսնում նախարարի պաշտոնում փոխնախարարը, վերջինս հավելեց. «Ես այն պաշտոնյան չեմ, որ տեսնեմ որեւէ անձի նախարարի պաշտոնում»
Հավելենք, որ նախարարի պաշտոնում հավանական թեկնածուներից մեկն էլ հենց ինքը` Արսեն Մկրտչյանն է, ով փոխնախարարի պաշտոնը ստանձնել է 2014 թվականին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk