Օբամային չեն ընդունում իր հարազատ քենիացիները
Արխիվ 12-16Օբամային չեն ընդունում իր հարազատ
քենիացիները
Իր պատմական հայրենիք Քենիա Օբամայի այցի դեմ հազարավոր քենիացիներ կբողոքեն մերկանալու միջոցով:
«Լենտա»-ի փոխանցմամբ 5000 քենիացի կանայք ու տղամարդիկ ծրագրում են լրիվ մերկ Նայրոբիի փողոցներ դուրս գալ: Այս կերպ քենիացիները կբողոքեն Օբամայի այն քաղաքականության դեմ, որը ըստ նրանց «բաց ու ագրեսիվ ձևով սատարում է հոմոսեքսուալիզմը»:
Մերկ ակցիան ծրագրված է հուլիսի 22-ին և 23-ին` Օբամայի այցի նախօրեին: Իրենց ակցիայով քենիացիները ուզում են շատ պարզ մատնացույց անել սեռերի տարբերությունը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝