ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՐՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻ՞Ր
Արխիվ 12-16ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՐՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻ՞Ր
Այսօր կառավարության մուտքը կրկին մարդաշատ էր: Նաիրիտցիները եկել էին կրկին պահանջելու իրենց աշխատավարձը: ՀՀ գործադիրի նիստի հենց սկզբում վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ անդրադարձավ այս խնդրին` ընդգծելով, որ կառավարությունն արդեն հատկացրել է անհրաժեշտ գումարը եւ հասկանալի չէ, թե նրանք ինչու են կրկին հավաքվել: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ արձագանքնելով հարցին` ասաց. «Պետությունը ընդհանուր առմամաբ նաիրտիցիներին պարտք է 5 միլիարդ 310 միլիոն դրամ, եւ հիմա կա հնարավորություն այդ գումարը վճարելու համար: Խնդիրն այն է, որ աշխատողների կողմից մի շարք բողոքներ են եկել իմ եւ գործարարանի տնօրենի անունով՝ աշխատավարձի սխալ հաշվարկների հետ կապված: Այժմ ուսումնասիրություններ են կատարվում աշխատավարձի ճշտումների ուղղությամբ: Կարծում եմ` ճշտումներն այսօր կամ վաղը կավարտվեն»: Ըստ Ե. Զախարյանի, հաշվարկների հետ կախված աշխատավարձերի վճարումը կարող է ձգձգվել. «Աշխատողները պահանջում են, որ վճարումները կատարվեն միանգամից, բայց միագամից վճարելու համար նրանք պետք է սպասեն 10-15 օր եւ որպեսզի այդքան չսպասեն, առաջարկում ենք յուրաքանչյուր պատրաստ դիմումից հետո փոխանցումները կատարել նրանց սոցիալական հաշիվներին»: ՀՀ վարչապետն էլ հավելեց. «Ում թղթերը պատրաստ է եւ չունի դժգոհություն, կարող է իր գումարը ստանալ»: Հատկանշական էր նաեւ այն, որ իր տեսակետը հայտնեց նաեւ ՀՀ ԱԱԾ պետ, գեներալ-գնդապետ ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ. «Երեկ բողոքի ակցիայի ժամանակ հավաքվածների թիվը հասնում էր 500-ի: Նրանք ուզում են իրենց փողը ստանալ միանգամից: Նրանք ասում են` չկա վստահություն մեր իշխանությունների հանդեպ: Կարող է հերթը հասնի 25-րդ ստացողին, եւ էլ փող չլինի»: Մինչդեռ Ե. Զախարյանը վստահեցրեց. «Եթե աշխատակիցները պատրաստակամություն հայտնեն սպասել միչեւ ամսվա վերջ, իրենց կվճարենք»: Իսկ Հ. Աբրահամյանը եզրափակելով թեման` շեշտեց. ««Թող նաիրիտցիները որոշեն եւ իրենց որոշումը ներկայացնեն մեզ»: Ի դեպ, «Իրավունքին» հաջողվեց պարզել նաիրիտցիների տեսակետը վերոնշյալի մասին եւ նրանք հավաստեցին, որ 4 տարի սպասելուց հետո պատրաստ են 15 օր եւս սպասել, միայն թե երաշխիքներ տրվեն իրենց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk