ԻՐԱՆԱԳԵՏ. «ԻՐԱՆԻ ԴԻՐՔԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿՆՎԱԶԻ»
Արխիվ 12-16ԻՐԱՆԱԳԵՏ. «ԻՐԱՆԻ ԴԻՐՔԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿՆՎԱԶԻ»
Քաղաքագետ, իրանագետ Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Իրանի եւ «վեցնյակի» միջեւ ձեռք բերված համաձայնության մասին, ասաց, որ Իրանի ներուժն Արեւմուտքն կփորձի օգտագործել նաեւ Մերձավոր Արեւելքում: «Եգիպտոսում, Եմենեում անկառավարելի քաոս է: Իրանը կարող է իր ազդեցությունն ունենալ այս երկրներում ուժերի հակակշիռ ապահովելու տեսանկյունից»,-
Ինչ կշահի ՀՀ-ն: Իրանի դիրքերի բարելավման շնորհիվ, ըստ վերլուծաբանի, Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում կնվազի: Բացի այդ` Իրանն ունի սառեցված ակտիվներ, իսկ ՀՀ-ում բարենպաստ միջավայր ստեղծելու դեպքում այդ գումարների մի մասը կարելի է բերել Հայաստան եւ ներդրումներ անել:
Ի դեպ, ցանկացած զիջում, որն արվում է Իրանի համար, վնաս է ավելի շատ Իսրայելին, քան Ադրբեջանին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk