Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՈՒԼԻՍԻ 17-19-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 20-ՐԴ ՄՐՑԱՇԱՐԸ

Արխիվ 12-16

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՑ 19-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 20-ՐԴ ՄՐՑԱՇԱՐԸ

 

 

 

Հուլիսի 17-ից 19-ը Երեւանի (նախկինում` «Միկա» մարզադահլիճ) ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզապալատում տեղի կունենա Ստեփան Սարգսյանի մրցանակների հոբելյանական 20-րդ խաղարկությունը: «Ազատ ոճի ըմբշամարտի» միջազգային խոշոր մրցաշարին ներկա է գտնվելու աշխարհի եռակի գավաթակիր, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի եւ Խորհրդային Միության բազմակի հաղթող եւ մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ` վանաձորցի Ստեփան Սարգսյանը: Հուլիսի 17-ին տեղի կունենա մրցաշարի կշռման, իսկ հուլիսի 18 -ին` հոբելյանական մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարին մասնակցելու են 12 երկրների մոտ 20 պատվիրակություններ, Հայաստանը կներկայանա իր լավագույն մարզիկներով, որոնք այս օրերին ուսումնամարզական հավաքի են մասնակցում Ծաղկաձորում: Ստեփան Սարգսյանի անվան հոբելյանական 20-րդ միջազգային խոշոր մրցաշարին ներկա կգտնվի նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար` Գաբրիել Ղազարյանը: Մրցաշարի ընթացքին կարող եք հետեւել Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ