ՆԱՐԵԿԱՑՈՒ ՏԱՂԵՐԸ ԵՎ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԴՈՒԴՈՒԿԻ ՄԻՋՈՑՈՎ
Արխիվ 12-16ՆԱՐԵԿԱՑՈՒ ՏԱՂԵՐԸ ԵՎ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԴՈՒԴՈՒԿԻ ՄԻՋՈՑՈՎ
Հուլիսի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա դուդուկահար ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ եւ «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյան) համերգը:
«Իրավունքի» հետ զրույցում Ա. Ասատրյան անդրադառնալով նախատեսված համերգին փաստեց, որ համերգային ծրագրում ընդգրկված է հիմնականում կոմիտասյան ստեղծագործությունները , որոնք մշակվել են` «Հով արեք», «Ծիրանի ծառ», «Կռունկ», եւ Նարեկացու տաղերը. «Կլինի դուդուկի համար պրեմիերա, դեռեւս չեմ տեսել, որ որեւէ դուդուկահար նվագի Գրիգոր Նարեկացու «Գոհար վարդ» ստեղծագործությունը, կլինի նաեւ Գրիգոր Առաքելյանի մշակմամբ «Մշո շորոր» շարանը: Մյուս տեղծագործությունների մշակումները պատկանում են Ս. Երկանյանի գրչին»,-նշեց դուդուկահարը եւ ավելացրեց, որ այս համերգին հոգեհարազատ է եղել կոմիտասյան երաժշտությունը եւ Նարեկացու տաղերը, որոնք նրա կարծիքով արդիական են այժմ եւ արդիական կլինեն 100 տարի հետո. «Այդ երաժշտությունն ինձ հոգեհարազատ է, դա այն էր, ինչ այսօր իմ հոգեվիճակն է»,-ընդգծեց Ա. Ասատրյանը:
Արտակ Ասատրյանը դուդուկ սկսել է նվագել 6 տարեկանից, սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, այնուհետեւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: 2011 թվականից աշխատում է հնագույն երաժշտության «Տաղարան» համույթում: Մենահամերգներով հանդես է եկել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Իտալիայում, Անգլիայում: 2014 թվականին ստեղծել է «Ծիրանի» անսամբլը , որը համերգներով հանդես է գալիս Հայաստանում եւ արտասահմանում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
