«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԽԱԽՏՈՂ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԽԱԽՏՈՂ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Էկոիրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թեղուտի հանքավայրի շահագործման խնդրին, ասաց, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Ասել է թե` եթե հանքավայրի շահագործումը չի սահմանափակում այլ քայլեր անելուն:
Նրա խոսքով` եթե իրենք չունեն բավարար ռեսուրս Թեղուտի շահագործումը դադարեցնելու համար, պետք է մասնագիտական ներքին աշխատանքներ իրականացնեն, ապացուցեն, որ հանքավայրի շահագործումն անօրինական է, աննպատակահարմար սոցիալական եւ տնտեսական առումներով:
ՀԿ-ի ղեկավարը ներկայացրեց «Environmental resources management» կազմակերպության Թեղուտի նախագծի վերագնահատումը: Պարզվում է այս պահի դրությամբ հանքավայրը շահագործվում է 2010 թվականին մշակված նախագծով, որը չի անցել օրենքով սահմանված թույլտվությունների ստացման գործընթացը:
Ասուլիսի մյուս բանախոս, փաստաբան Հայկ Ալումյանն էլ հայտարարեց, որ այս տարի դատարանները Թեղուտի վերաբերյալ իրենց հայցադիմումը վարույթ է ընդունել, իսկ բնապահպանության նախարարությունը որոշել է ստուգումներ սկսել հանքավայրում:
«Իրավունքը» փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց` ինչով է պայմանավորված, որ դատարաններն այս անգամ իրենց դերում են եւ կատարում են օրենքով իրենց տրված գործառույթները, պրն Ալումյանի խոսքով` ՀՀ-ը ճանաչվել է Օրհուսի կոնվենցիայի խախտող:
Մանրամասները`տեսանյութերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk