Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ է ԽՈՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ  ՄԵՆԱՀԱՄԵՐԳ է ԽՈՍՏԱՆՈՒՄ

 

Օրերս Սոչի քաղաքում կայացած  «ՏԱՐՎԱ ԵՐԳ» ամենամյա փառատոնից հետո, մի խումբ հայ երգիչներ ուղեւորվել են Անապա` համերգային ծրագրով: Իսկ մինչ այդ, «ՏԱՐՎԱ ԵՐԳ» փառատոնին մասնակցելու համար ԱՄՆ-ից ՌԴ էին մեկնել Արմենչիկը, Նորոն, Հարութ Բալյանը… «Իրավունքի» հետ զրույցում Հարութ Բալյանն  ասաց, որ ինքն ու ՌԴ մեկնած գործընկերները դրական լիցքերով են վերադարձել:

-Փառատոնը առիթ հանդիսացավ հանդիպելու Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների հետ: Շատ դրական լիցքերով` ջերմ ու հաճելի մթնոլորտ էր տիրում: Ես անձամբ հանդես եկա «Love me» նոր ձայնասկավառակում ներառված երգերի կատարմամբ:
- Հարութ, գարնանը ԱՄՆ-ում կայացավ Ձեր մենահամերգը, հանդիպեցիք Ձեր ամերիկաբնակ հանդիսատեսին, ամիսներ անց` ՌԴ-ի հանդիսատեսի հետ, որեւէ տարբերություն նկատեցի՞ք հանդիսատեսի միջեւ:
- Հանդիսատեսը երբեք տարբեր չի լինում: Հայը որտեղ էլ ապրի, ունենում է իր յուրահատուկ երաժշտական ճաշակն ու առանձնահատուկ վերաբերմունքը դեպի հայ երգը:
- Իսկ չե՞ք կարծում, որ հերթը երեւանյան հանդիսատեսինն է, առաջիկայում հնարավո՞ր է Ձեզ տեսնենք երեւանյան մենահամերգով:
- Հնարավոր է, դեռեւս ժամկետներ նշել չեմ կարող, բայց Երեւանում մենահամերգ նախատեսված է: Մինչ այդ, պատրաստ կլինի ԱՄՆ-ի DOLBY-ի կինոթատրոնում կայացած մենահամերգի DVD տարբերակը: Կարոտել եմ երեւանյան հանդիսատեսին, երկրպագուներիս, ուրախ կլինեմ մեր հանդիպման համար:

 

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ