Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

«ՔՆՆԱԴԱՏ ՉԿԱ, ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻՆ ՎԱՂՈՒՑ «ՍԱՏԿԱՑՐԵԼ» ԵՆ»

Արխիվ 12-16

«ՔՆՆԱԴԱՏ ՉԿԱ, ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻՆ ՎԱՂՈՒՑ «ՍԱՏԿԱՑՐԵԼ» ԵՆ»

 

Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ Վաստակավոր արտիստ ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ անհանգստացնում է մշակույթում տիրող անհասկանալի իրավիճակը` հատկապես հեռուստաեթերից հնչող երաժշտությունը: Արտիստը «Իրավունքին» պատմեց, որ նույնիսկ եթերից հնչող ոչ դուրեկան երաժշտության համար մի անգամ ստիպված է եղել իր արտասահմանցի հյուրերին ստել, որ դա ոչ թե հայկական, այլ` հնդկական հեռուստաալիք է, չնայած` հետո նրանք հասկացել են, որ դա հայկական ալիք է:

 

 

 

«ՇԱՏ ՔԻՉ ԱՆՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆՔ, ՈՎՔԵՐ ԱԶՆԻՎ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԱՐՎԵՍՏԻՆ»


- Ցավոք, ռաբիսը ողողել է մեր եթերը: Շատ կուզենայի, որ նախկինի նման ամեն ինչ ընկներ իր տեղը, որ մեր թատրոններում եւս ունենայինք լավ ներկայացումներ, որ դերասանները կարիք չունենան խաղալու էժանագին ֆիլմում` գոյատեւելու համար: Դրանով կորցնում ենք մեր թատրոնի դպրոցը: Այսօր շատ քիչ անուններ ունենք, ովքեր ազնիվ ծառայում են արվեստին, ինչն ինձ համար` որպես հայ մարդու ու մի քիչ էլ արվեստագետի, շատ ծանր է: Անուններ ենք ունեցել, որոնց այսօր շարունակողներ չկան: Եթե ժամանակին ինքս  էլ մի քիչ հանձնվեի, ես էլ պիտի ռեստորաններում երգեի: Պիտի միասնական լինենք, ու միայն այդ ժամանակ կարող է հայ արվեստը, հայ մշակույթը հաղթել: Սա գուցե դրսից է արվում: Երբ գերմանացիները Լեհաստանը գրավեցին, մարդ չսպանեցին` փակեցին բոլոր մշակութային օջախները: Երբ Հռոմի Հովհաննես Պողոս պապը, ով հետո հայերենով ասաց, որ հայերն առաջին քրիստոնյաներն են, մոտենում է զորքերի հրամանատարին ու ասում` ինչո՞ւ եք թատրոնները փակել, մեզ սպանեք ավելի լավ է, քան փակել եք մեր թատրոնները, ասում է` ձեզ չենք սպանելու, ձեր միջից ազգային մշակույթը կվերացնենք, դուք կամաց-կամաց կվերանաք որպես ազգ: Եթե այսպես շարունակվի, հնարավոր է, որ դա էլ սպառնա մեր ազգին:

«ՑՈՒՅՑ ՏԱՆ, ՈՐ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է,

ՔԱՆ ՌԵՍՏՈՐԱՆԸ»


- Բայց այսօր, կարծես թե, դասական արտիստներն ավելի շատ առաջին պլանում են, քան` տարիներ առաջ, երբ շոու-բիզնեսն էր տիրում դաշտը:
- Դրա մեջ մեծ ներդում ունի մեր երկրի նախագահն ու առաջին տիկինը` իրենք շատ լուրջ աջակցում են դասական երաժշտությանը: Եթե մեր պետական այրերը հետեւեն նախագահի օրինակին եւ հաճախ լինեն դասական երաժշտության համերգներին, ցույց տան, որ դասական երաժշտությունն ավելի կարեւոր է, քան ռեստորանը, արդեն ամեն ինչ ճիշտ կընթանա: Համոզված եմ` այն մարդը, ով բացարձակ գաղափար չունի դասական երաժշտությունից, 2-3 անգամ իրեն ստիպելով գա համերգի` 4-րդ անգամ ավելի հաճույքով կգա:
- Խոսոտվանենք, որ նախկինի նման հանդիսատեսի շարքերում այլեւս չկան հորանջող պաշտոնյաներ:
- Այո, դրանում հենց նախագահը աջակցեց, կազմակերպվեցին բարձր մակարդակի համերգներ, փառատոներ, հրավիրվեցին մեծանուն երաժիշտներ, երգիչներ, ինչը խթանեց մեր երկրում դասական երաժշտության լայն ճանաչմանը: Մենք ունենք շատ անվանի ու տաղանդավոր երիտասարդ դասական կատարողներ` Նարեկ Հախնազարյան, Սերգեյ Խաչատրյան, Տիգրան Համասյանը, որ, ճիշտ է, դասական ջազ է, բայց միեւնույնն է դասական է, եւ շատ այլ դասական կատարողներ:
- Շատ արտիստներ բողոքում են, որ մեր սահմանները փոքր են կայանալու համար, ու հեռանում են երկրից...
- Ինքս էլ կհեռանայի երկրից, եթե չունենայի այն հնարավորությունը, որն ունեմ այսօր: Դասական երաժշտությունը, ընդհանրապես օպերային արվեստը, ֆիլմ չէ, որ նկարահանես, ցուցադրես ու պտտես ամբողջ աշխարհում, եւ քեզ ճանաչեն:  Բազմիցս առաջարկներ եմ ունեցել մնալ եւ աշխատել եվրոպական թատրոններում, բայց դա ինձ պետք չէ, եթե պայմանագիր կնքեմ, կմնամ ու կլինեմ իրենց թատրոնի մեներգիչը: Ճիշտ է, կունենամ լավ աշխատավարձ, թոշակ ու ամեն ինչով ապահովված կլինեմ, բայց  չեմ կարող ազատ գրաֆիկ ունենալ, ինչպես մեր թատրոնում: Մեր թատրոնն ինձ համար իմ տունն է: Ունեմ հնարավորություն` դրսում կարճ ժամանակով աշխատելու եւ վերադառնալու, դա ամենառաջին պատճառն է, որ ես ապրում եմ իմ երկրում ու ինձ այստեղ ավելի ուժեղ, ամուր ու առողջ եմ զգում:



«ԱՌԱՋԻՆ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՑ ԷԻ, ՈՐ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԼԻՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ»


- Թատրոնում արդեն գեղարվեստական ղեկավար ունեք` Գեղամ Գրիգորյանը...
- Ուրախ ենք, որ մեր գեղարվեստական ղեկավարը օպերային երգիչ է եւ օպերային արվեստի ահռելի մեծ գիտակ, երեւի թե միակը տարածաշրջանում: Ցավալի է, որ անցած տարիներն առանց նրա է եղել թատրոնը, դրա համար մեր քայլերը եղել են շատ դանդաղ, գուցե եւ տեղում դոփելու նման: Ես առաջին ցանկացողներից էի, որ Գեղամ Գրիգորյանը լիներ մեր գեղարվեստական ղեկավարը: Նրա հետ խոսելիս հասկացա, որ եկել է տրամադրված, մեծ ծրագրերով: Բոլորս նրա կողքին ենք եւ պետք է օգնենք, որպեսզի կարողանա իրականացնել այդ ծրագրերը, որոնք միայն ծառայելու են ի բարօրություն մեր թատրոնի: Համոզված եմ` թատրոնը մեծ թափով առաջ է գնալու, որովհետեւ թատրոնում արդեն կան կայացած լավ երաժիշտներ, երգիչներ եւ ունենալու ենք նոր, որակյալ եւ մեր հանդիսատեսին հաճո ներկայացումներ:

 


«ՄԵԾԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐԸ ՊԱՐԱՊ ՉԼԻՆԵԼՆ Է»


-Նախկինում օպերային արտիստներին անհանգստացնում էր աշխատավարձի ցածր լինելը, այսօր կա՞ որեւէ բան, որ խանգարում է աշխատել:
- Աշխատավարձը եթե նույնիսկ շատ բարձր էլ լինի, միեւնույնն է, այդ խնդիրը միշտ կլինի: Մարդը միշտ ավելի շատին է ձգտում, դա նորմալ է: Ամենակարեւոր եւ մեծագույն խնդիրը, ցանկացած աշխատողի համար, պարապ չլինելն է: Օպերային թատրոնում, համոզված եմ, որ բոլոր աշխատողները, գեղարվեստական մասում գոնե, սիրում են իրենց աշխատանքը, որովհետեւ, երբ աշխատավարձերը շատ ցածր էին, այդ մարդիկ էլի աշխատում էին: Եթե մարդ աշխատում է իր սիրելի մասնագիտությամբ, գնահատվում է, եւ իր աշխատանքի արդյունքը գոհացնում է. դրանից բարձր գնահատական չկա: Այդ ժամանակ արդեն մնացած փոքր եւ միջին ինտրիգներն էլ են կորում` դրանց ժամանակը չի լինում: Իսկ երբ անգործ նստած են, մտածում են` ինչ անենք, եկեք, մեկի դեմ պայքարենք կամ բողոքենք:

«ԱՌՈՂՋ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹԱՏՐՈՆԻՆ»


-Իսկ քննադատներն այսօր Ձեզ համար ի՞նչ տեղում են, բոլոր ոլորտներում նրանց բացակայությունն ակնհայտ է:
- Այսօր քննադատ չկա, քննադատներին վաղուց «սատկացրել» են... Իրենց էլ ճանապարհ չեն թողել, կանչել ու ասել են` պիտի այսպես կամ այնպես գրեք: Իրենք էլ են կորցրել մտածելու ունակությունը: Առողջ քննադատությունը անհրաժեշտ է թատրոնին, բեմադրող ռեժիսորին, դիրիժորին, ինչպես արեւի լույսն է ծաղիկին անհրաժեշտ: Բայց այսօր այդ քննադատությունը չկա, եւ չկան այդ քննադատները, կա ինչ-որ մեկի կողմնապահություն եւ վերջ: Ինչը շատ վատ է` կործանարար թատրոնի համար:

 

 



Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված