«ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թեղուտի հանքավայրի շահագործան խնդիրը շարունակում է մնալ արդիական: Փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Թեղուտի շահագործման հարցում եղել է ոչ միայն ներպետական, այլեւ միջազգային պայմանագրի խախտումներ, ավելին` Թեղուտի հանքավայրը հսկայական խախտումներով է շահագործվում:
Փաստաբանի խոսքով` այս տարի առաջին անգամն էր, երբ դատարանները Թեղուտի վերաբերյալ հայցադիմումներն ընդունեցին քննության: «Սա արդեն մի զգալի քայլ էր: Երկրորդ դրական քայլն այն է, որ դատարանի շատ հստակ դիրքորոշումների հետեւանքով բնապահպանության նախարարությունը որոշում կայացրեց Թեղուտի հանքավայրում իրականացնել ստուգումներ: Սա մենք գնահատում ենք որպես շատ ուրախալի մի բան, եթե համեմատենք սրանից մի քանի տարի առաջվա վիճակի հետ, երբ դատարանններն անգամ քննության չէին վերցնում Թեղուտի հարցին վերաբերող հայցադիմումը»,- եզրափակեց Հայկ Ալումյանը:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk