Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

«ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԹԵԺ Է»

Արխիվ 12-16

«ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԹԵԺ Է»

Վերջին ժամանակներս հայաստանյան քրեական հեղինակությունները կամ սպանվում են կամ` հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Դա խոսում է մեկ բանի մասին, որ քրեական աշխարհում խորքային հակամարտություն է ծավալվում: Վերջին թարմ դեպքերից մեկը քանքեռցի հայտնի մականունով Տույի ձերբակալումն է, իսկ երեկ հրազենային վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Չուգուն մականվամբ Արթուր Հովհաննիսյանը, որտեղ էլ նա մահացել է:

 

Քրեական աշխարհին քիչ թե շատ քաջատեղյակները նշում են, որ քրեական աշխարհը հակամարտության այս փուլ մտավ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմների սպանությունից հետո, թեեւ հակասություններն ավելի խորքերն են գնում: Եվ ամեն ինչ պայթեց հենց Երրորդմասցի Լյովիկի դեպքից հետո` հաշվի առնելով նաեւ նրա ազդեցիկ դիրքերն ու Պզոյի հետ ունեցած հարազատական կապերը: Գումարած դրան՝ Լյովիկը ընդարձակ կապեր ուներ նաեւ քաղաքական, իշխանական շրջանակներում, եւ նրա սպանությունը նաեւ ազդակ էր` ոչ միայն քրեական, այլ նաեւ տնտեսական ազդեցության ոլորտների բաժանման մասին:
Թե ինչքան կխորանա արդեն քրեական պատերազմ հիշեցնող այս իրավիճակը, անգամ քաջատեղյակ անձինք են դժվարանում կանխատեսել: Իսկ ահա դատական, քրեական հոգեբան ԷԼԴԱ ԳՐԻՆԸ մեզ հետ զրույցում նկատեց.
- Իհարկե, քրեական աշխարհում լարված իրավիճակը հարաբերական իմաստ ունի, որովհետեւ բացարձակ ձեւով մենք չենք կարող ասել: Բայց որոշ, այսպես ասած, քրեական զանգվածներում իրավիճակն իրոք լարված է, կողմերը չեն կարողանում ընդհանուր հայտարարարի գալ: Բախման, իրավիճակի լարված լինելու մեջ առկա են բազմաթիվ գործոններ, բայց զանգվածային ձեւով, այո, կարող ենք փաստել, որ քրեական աշխարհում իրավիճակը թեժ է, բայց ոչ համատարած բնույթի:
- Իսկ ի՞նչն է, ըստ Ձեզ, հիմնական լարվածության պատճառը:
- Պատճառները տարբեր են, բայց հիմնական բախումների պատճառը միմյանց չհասկանալն է: Ամեն մեկը քրեական հեղինակություններից ունի իր սպասելիքը, իր ամբիցիաները եւ այդ իսկ պատճառով չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ինչից էլ սկիզբ է առնում բախումը:
- Տիկին Էլդա, առհասարակ վերջին շրջանում հաճախակիացել են ընտանեկան սպանությունները, երբ ամուսինը սպանում է կնոջը, ծնողը՝ զավակին, հակառակը եւ այլն: Ո՞րն է այս ամենի պատճառը:
- Չեմ կարող կանխատեսումներ անել, թե երբ եւ ինչպես կավարտվեն այս միմյանց հաջորդող սպանությունները, քանի որ այսօր անգամ այնպիսի մարդկանց մոտ է ագրեսիա հասունանում, որոնցից երբեւէ չէիր սպասի ինչ-որ բռնություն, սպանություն: Հիմա առկա են այնպիսի դեպքեր, որ զարմանում ես, որ մարդը գնացել է այդ քայլին: Իհարկե՝ նման դեպքեր միշտ էլ կային ու կլինեն, բայց կարող եմ ասել, որ այսօր դրանց քանակը ավելի շատ է: Սպանությունների, բռնությունների հաճախակիացման վրա ազդում են տարբեր գործոններ` ամբիցիաները, նյութական պայմանները, դավաճանությունները, որոնք հիմա մոդայիկ են եւ այլն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված