Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

«ԵՎՐՈՊԱՅԻ, ԱՄՆ-Ի ԵՎ ՌԴ-Ի ՇԱՀԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՓՈՓՈԽ»

Արխիվ 12-16

«ԵՎՐՈՊԱՅԻ, ԱՄՆ-Ի ԵՎ ՌԴ-Ի ՇԱՀԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՓՈՓՈԽ»

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին Վաշինգտոնում մասնակցեցին բարձր մակարդակի հանդիպումների, նրանք հանդիպումներ ունեցան Պետդեպարտամենտում, Պենտագոնում եւ Ազգային անվտանգության խորհրդում: Ահա այս հանդիպումներից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ` հուլիսի 14-ին մեկնեց Մոսկվա՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունների համար: Նախատեսված է, որ այս այցելություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի վերջին կայցելեն նաեւ տարածաշրջան:
«Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ եւ փորձեց պարզել, թե ինչ է նշանակում Ջ. Ուորլիքի հերթական ակտիվությունը, եւ արդյոք այս հանդիպումներով պայմանավորված` ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ տեղի կունենա՞ն որոշակի զարգացումներ:


Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից յուրաքանչյուրն աշխատում է ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում ցուցաբերել որոշակի ակտիվություն եւ նախաձեռնություն, ինչը բոլոր համանախագահներին հատուկ վարք է. «Այս փուլում այդպիսի վարք է դրսեւորում նաեւ Ջ. Ուորլիքը: Չեմ կարծում, որ այս այցելությունները ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում վճռական նշանակություն ունենան: Նրա մոսկովյան այցն ավելի շատ պետք է հետապնդի ինչ-որ քայլերի համաձայնեցում Ռուսաստանի հետ: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը ԼՂՀ հարցում փորձում է ներկայացնել մի իրավիճակ, որտեղ բոլոր համանախագահող երկրները կարծես իրար հետ համաձայն են բոլոր ձեռնարկվող քայլերում: Նույնիսկ այս համատեքստում, եթե Ուորլիքն է գնում Մոսկվա, ապա նախաձեռնության շուքն ընկնում է նրա վրա, ինչը էական նշանակություն չի կարող ունենալ: Թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ Ռուսաստանի արմատական շահերը տարածաշրջանում մնում են անփոփոխ»:

 

Քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ փաստեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից յուրաքանչյուրը սկսել է իրեն մեծ խնդիրներ վերապահել, ինչը սկսվեց Ռուսաստանի նկրտումներով, որին բնականաբար պետք է հակադարձեին ե՛ւ Ֆրանսիան, ե՛ւ ԱՄՆ-ը. «Իմ կարծիքով` ամերիկյան ակտիվությունն ավելի շատ պայմանավորված է Իրանի հետ բանակցություններով, եւ համաձայնության գալով: Այսինքն՝ Իրանը պետք է մտնի համաշխարհային ավելի մեծ շուկա եւ ԱՄՆ-ը դրա համար ամենահավանական ուղիներից մեկը համարում է Հայաստանը: Այստեղ բացի Իրանից, կա նաեւ Թուրքիայի գործոնը. Թուրքիան գնալով դառնում է ավելի հակաամերիկյան, փոխարենը մենք տեսնում ենք համագործակցության պատրաստ Իրան, հետեւաբար տեղի է ունենում ուժերի հետաքրքիր վերադասավորություն: Այս պարագայում, եթե կարողանանք խելամիտ քաղաքականություն վարել, ապա հնարավոր է ինչ-որ բաներ շահենք, քանի որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ը դառնում է խաղարարական ուժերից մեկը»:

 

 

 

 

 

Հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Իրավունքը» դիմեց նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: Սարօրինակ է, սակայն նախարարության խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ նախ զարմացավ, թե ինչ մեկնաբանություն է պետք տալ հարցին: Այնուամենայնիվ՝ տվեց «գերհանճարեղ» մեկնաբանություն. «Այս այցելություններն ու հանդիպումները տրամաբանական են եւ դիտարկվում են տրամաբանության մեջ: Այսքան բան»:

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված