Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ. «Հեռուստատեսությամբ հնչում է այնպիսի երաժշտություն, որը չէի ցանկանա հաճախ լսել»

Արխիվ 12-16

ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ. «Հեռուստատեսությամբ հնչում է այնպիսի երաժշտություն, որը չէի ցանկանա հաճախ լսել»


Վերջին տարիներին ձայնասակավառկներ թողարկելն ակտուալ չէ:  Նախ, «պիրատների» թեթեւ ձեռքով այն արդեն չի համարվում եկամտաբեր աշխատանք, որովհետեւ արտիստները չեն կարողանում հետ վերադարձնել ծախսած գումարները, եւ հետո` ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման շրջանում ձայնասկավառակներին փոխարինելու է եկել համացանը: Այդուհանդերձ, այս ամենն անտեսելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ Վաստակավոր արտիստ ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԸ ավելին քան երկու տարվա աշխատանքի արդյունքում վերջերս թողարկեց իր առաջին ձայնասկավառակը` «Հայ դասական ռոմանսներ» խորագրով:

Երգչի խոսքով այն հասարակ ձայնասկավառակ չէ, ընդգրկված են հայ մեծանուն դասականների ստեղծագործություններ, ուստի շատ է ցանկանում, որ լայն տարածում գտնի հանրության շրջանում. «Նախ շատ զգույշ ենք մոտեցել , որովհետեւ դասական ստեղծագործություններ էին ու  մի քիչ այս կամ այն կողմ կարող էր լրիվ այլ բան ստացվել»,- «Իրավունքին» ասաց երգիչն ու  հավելեց, որ ձայնասկավառակի մտահղացումը առաջացել է հեռուստաեթերից հնչած  ոչ մաքուր երաժշտությունը լսելիս. «Չէի ցանկանա կոպիտ հնչեր, բայց այսօր հեռուստատեսությամբ հնչում է այնպիսի երաժշտություն, որը չէի ցանկանա հաճախ լսել: Եվ, քանի որ, ինքս դասական արվեստի ներկայացուցիչ եմ ու հեռուստատեսությամբ  դասական երգը հնչեցնելու համար փաստացի ոչինչ չունեի ձեռքիս տակ, այսինքն` խոսելու տեղ էլ չունեի, որպեսզի ինքս էլ չբողոքեի, որոշեցի անցնել գործի:  Խնդրեցի առաջին տիկնոջը` Ռիտա Սարգսյանին, որ  մենք ունենք հրաշալի կոմպոզիտորներ, որոնց  անգին ստեղծագործություններն ուղղակի մեր երիտասարդությունը չի  ճանաչում: Մինչ այս բոլոր այդ գործերը միայն դաշնամուրով են մատուցվել, ինչպես գրել են հեղինակները` բոլոր ռոմանսների բնօրինակները եղել է դաշնամուրային տարբերակով, դրա համար որոշեցի ինքս անել նվագախմբային տարբերակով` գործիքավորված եւ այդ ամենը հնչի նորովի: Առաջին տիկինը խրախուսեց իմ այդ գաղափարը եւ աջակցեց: Այդպես նրա բաձր հովանու ներքո այս  ձայնասկավառակը կյանքի կոչվեց, իսկ տպագրման հարցում աջակցեց ՀՀ մշակույթի նախարարությունը»:

Ի դեպ, Գեւորգի առաջարկով ձայնասկավառակն ընդգրկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրում. «Քանի որ հայ դասականների ռոմանսներն էին ընդգրկված ձայնասկավառակում, առաջարկս ընդունվեց,  ի վերջո, սա եւս ազգապահպան գործ է»:

Այս ամենով չի եզրափակվում ձայնասկավառակի գոյությունը, քանի որ արդեն  նախատեսվում է տեսահոլովակներ` ձայնասկավառակի երգերից մի քանիսի հիման վրա, որպեսզի այն նախ հնչի հեռուստատեսությամբ եւ ծառայի իր նպատակին:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Երգչի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունքում»:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված