«ԴԵՄ ԵՄ»-Ի ԱՆԴԱՄ. «ՊԵՏՔ ՉԷ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՈՒՍԵՐԻՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ ԴՆԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ԴԵՄ ԵՄ»-Ի ԱՆԴԱՄ. «ՊԵՏՔ ՉԷ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՈՒՍԵՐԻՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ ԴՆԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի քանի տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ ներկայացրին իրենց տեսակետները հայտնեցին հոսանքի թանկացման դեմ պայքարի հետագա քայլերի ու հնարավոր համագործակցության մասին: «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանի խոսքով` կուսակցություններն այսօր չեն կարողանում ԱԺ-ում խնդիրներ լուծել: «Կարծում եմ` նրանք պետք է վերանայեն իրենց մոտեցումները եւ վերագնահատեն իրենց»,- ասաց նախաձեռության անդամը:
Ինչ վերաբերում է քաղաքացիական շարժումների հասցեին հնչեցվող այն քննադատություններին, թե նրանք պետք է քաղաքական օրակարգ ձեւավորեն, այն է` իշխանափոխության հարց, Տիգրան Մարտիրոսյանի խոսքով` քաղաքացիական շարժումների ուսերին չի կարելի իշխանափոխության պահանջ դնել, քանի որ քաղաքացիական շարժումները չունեն այդ ներուժն ու ժամանակը: «Քաղաքացիական շարժման անդամներն իրենց աշխատանքից եւ ազատ ժամանակից մի փոքր կտրելով` փորձում են իրենց հուզող խնդիրները լուծել»,- ասաց շարժման անդամը:
Թեեւ քաղաքացիական նախաձեռնությունների պայքարի շնորհիվ փոքր քայլեր են արվում, բայց գլոբալ հարցերը կուսակցություններն ու քաղաքական ուժերը պետք է լուծեն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk