Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

ՕՍԿԱՆՅԱՆ-ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-ՔՈՉԱՐՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼՌԵԼ

Արխիվ 12-16

ՕՍԿԱՆՅԱՆ-ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-ՔՈՉԱՐՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼՌԵԼ

 

Մամուլում լայնորեն շրջանառվեց, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը եւ Վահե Հովհաննիսյանը առաջիկայում կհայտարարեն նոր կուսակցություն ստեղծելու մասին: Ու դեռ ավելին` ըստ նույն տեղեկատվության, վերոնշյալ կուսակցությունը կոչված է լինելու քաղաքական դաշտում փոխարինել «Բարգավաճ Հայաստանին», որն այսուհետ կզբաղվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի լոբբինգով ու նրա համար քաղաքական դաշտում տեղ ազատելով:

Եվ թեպետ այս տեղեկատվությունը ջանասիրաբար հերքում էին ԲՀԿ-ական այլ պատգամավորները, բայց առ այսօր որեւէ արժանահավատ պարզաբանում չկա ո՛չ Վ. Օսկանյանից, ո՛չ էլ Վ. Հովհաննիսյանից: Թե ինչո՞վ է պայմանավորված խիստ տարօրինակ լռությունը, եւ որքանո՞վ է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, նախ փորձեցինք պարզել Վ. Օսկանյանից: Սակայն նրա հետ կապ հաստատել այդպես էլ մեզ չհաջողվեց, ուստի դիմեցինք Վ. Օսկանյանի օգնական ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ: Բայց նա նույնպես ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը. «Որեւէ բան չեմ կարող ասել, պարոն Օսկանյանը դեռ ոչինչ չի ասում, եւ ես որեւէ տեղեկություն չունեմ` դրա հետ կապված»: Մեզ միայն հաջողվեց պարզել, որ Վ. Օսկանյանը արձակուրդ դեռ չի գնացել: Ինչեւէ, փորձեցինք կապ հաստատել նաեւ Վ. Հովհաննիսյանի հետ, բայց վերջինիս հեռախոսահամարին կին էր պատասխանում, ով խնդրեց մեզ պարոն պատգամավորին զանգահարել մեկ ժամից: Այո, դուք հավանաբար կռահեցիք, վատ սովորության համաձայն, մեկ ժամ անց Վ. Հովհաննիսյանի հեռախոսահամարն այլեւս անջատված էր: Ի դեպ, ուշագրավ զուգադիպությամբ լռում էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հեռախոսահամարը: Արդյունքում այսքան գաղտնապահությունից հետո տպավորություն է, որ այս եռյակը ոչ թե կուսակցություն է պատրաստվում բացել, այլ մասոնական օթյակ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված