Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ԽՄԲԻ ԱՆԴԱՄԸ ԳՈՄԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՆ ՄԵԶ ԵՎ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ԽՄԲԻ ԱՆԴԱՄԸ ԳՈՄԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՆ ՄԵԶ ԵՎ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ»

 

ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի հրապարակած ֆեյսբուքյան գրառման շնորհիվ «Իրավունքի» աչքից չվրիպեց Արման Ղարիբյան անունով մի օգտատերի հայտարարությունը` Բաղրամյան պողոտայում շաբաթներ առաջ «Ո՛չ թալանին» խմբի նախաձեռնությամբ սկիզբ առած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի վերաբերյալ. «Պարզվում է` Բաղրամյան պողոտայում հաղթել են գեյերն ու տրանսվեստիտները, ու բոլորը հպարտանում են նրանցով: Բաղրամյանում հաղթած երիտասարդների մեջ բազմաթիվ ԼԳԲՏ անձինք կային»: Ավելին` վերջինս շեշտել է, թե բոլորը հպարտանում էին նրանցով:
Թե արդյոք «Ո՛չ թալանին» խմբի տղաները համամիտ են Ա. Ղարիբյանի արտահայտած մտքերին, «Իրավունքը» հետաքրքրվեց խմբի անդամ ԱՐԹՈՒՐ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ: Մասնավորապես հարցրեցինք, թե կայի՞ն արդյոք համասեռամոլներ իրենց շարքերում եւ, վերջիվերջո, որքանո՞վ է «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հպարտանում նրանցով, կամ` հակառակը.
– Գիտեք երբեւե մենք չենք խոսել այդ թեմայով, պարզապես, հիմարություն է ասել այդ մարդը, եթե նման բան է ասել: Ինքս չեմ նկատել Բաղրամյանում նման մարդ, բայց չեմ բացառում, որ եղել են: Ուղղակի, իրենք այնքան քիչ են ու անհետաքրքիր են մեզ ու ազգի համար, որ իմաստ էլ չեմ գտնում այդ թեմայի շուրջ խոսել: Մենք այնքան լուրջ խնդիրներ ունենք մեր երկրի ներսում, որ ժամանակ ու իրավունք չունենք նման անհեթեթ հարցեր քննարկելու:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ