Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՎԵՑՅԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Արխիվ 12-16

ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՎԵՑՅԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

Եվ այսպես՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեցյակի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամները եւ Գերմանիան) հետ համաձայնագիրը ստորագրված է: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի համոզմամբ՝ դա պատմական նշանակություն ունեցող երեւույթ է, ու նրա հետ չհամաձայնելը դժվար է: Ամեն դեպքում՝ այս իրադարձությունը ոչ միայն Մերձավոր Արեւելքի եւ դրան հարեւան տարածաշրջանների, այլ համաշխարհային քաղաքականության մեջ միանշանակ իր որոշակի եւ էական շտկումները կմտցնի:

 

 

ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սկսենք Հայաստանից՝ նկատելով, որ մեր երկրի համար այս փաստաթուղթն առանձնահատուկ կարեւորություն ունի: Իրանը մեր հարեւանն է: Ավելին՝ հայտնի պատճառով հարավային հարեւանի հետ մեր երկրի հարաբերություններն առավել քան կարեւոր են Հայաստանի համար: Երկրորդը` Իրանի հետ առնչվող կան մի շարք գլոբալ տնտեսական ծրագրեր, որոնց իրականացումը Հայաստանում կարող են միանգամայն նոր որակի տնտեսական իրողություններ ստեղծել. երկաթուղու, նավթամուղի, նոր գազամուղի ծրագրերը եւ այլն: Ստորագրված փաստաթուղթը ենթադրում է մի կողմից՝ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների դադարեցում, այսինքն՝ այդ պատժամիջոցները հիշատակված ծրագրերի իրականացումն արգելակող գործոն չեն լինի: Բացի այդ, պատժամիջոցների վերացումը Իրանի տնտեսական շնչառությունն է բացում, եւ հիշատակված ծրագրերի ֆինանսավորման հարցում Թեհրանը առավել ծանրակշիռ դեր կարող է ստանձնել:
Այս ամենը, հասկանալի է, դեռ տեսական հարթությունում են: Սակայն որոշ նյուանսներ էս գլխից էլ է միանշանակ: Նախ՝ միջազգային պատժամիջոցների դադարեցումը Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացման վրա  կողմնակի գործոնների ազդեցությունը նվազագույնի է հասցնում: Այսինքն՝ կունենանք այնպիսի հարաբերություններ եւ իրականացված ծրագրեր, ինչպիսիք որ երկու երկրները կկարողանան լեզու գտնել եւ ստեղծել: Կհաջողվի՞ շատ բանի հասնել, լավ, չի՞ հաջողվի, գոնե այլ մեղավորներ փնտրելու խնդիր չենք ունենա: Հաջորդը. այս համաձայնագրի արդյունքում Իրանը նաեւ քաղաքական տեսանկյունից է ստանում շատ ավելի ազատ մանյովրելու հնարավորություն: Այլ հարց է, թե այդ հարաբերական ազատությունը Թեհրանին դեպի աշխարհաքաղաքական ո՞ր ուղղություններ կտանի, կպահպանվե՞ն Չինաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակը, Եվրասիական միությունը կշարունակի՞ Իրանի համար մնալ համագործակցության նախապատվությունների թվում: Մյուս կողմից՝ ձեռքերն ազատելով միջուկային բանակցություններից՝ Իրանը տարածաշրջանային ի՞նչ դերակատարության կսկսի հավակնել: Սրանք, հասկանալի է, գլոբալ թեմաներ են: Բայց նաեւ նկատենք, որ շատ բանով նաեւ դրանց պատասխաններից է կախված Իրան-Հայաստան հարաբերությունների ապագան:

Ինչեւէ՝ չնայած համաձայնագիրը դեռ նոր է ստորագրվել եւ ուժի մեջ մտնելու համար դեռ որոշակի ընթացակարգ պետք է անցնի, սակայն այս պահին էլ Իրանի հետագա շարժի հետ կապված` մասնագիտական ենթադրությունների պակաս չի զգացվում: Եվ որպես գերիշխող տեսակետ` շրջանառվում է այն վարկածը, որ այս համաձայնագիրը խոշոր հաշվով չի փոխի Իրանի քաղաքականության հակաամերիկյան բնույթը: Դրանում, անշուշտ, մեծ տրամաբանություն կա:

Ո՞ՒՐ ԿԳՆԱ ԻՐԱՆԸ

Նախ՝ կնքված համաձայնագիրը, ինչպես եւ սպասվում էր, Իսրայելն ընդունեց սվիններով: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնագիրը «պատմական մասշտաբի սխալ» է համարում՝ հավելելով, որ դա Իրանին հնարավորություն է տալիս «հարյուրավոր միլիարդ դոլարներ ստանալ»: Նման գնահատականը միանգամից երկու հեռանկար է խոստանում: Նախ՝ Իսրայելը շեշտակիորեն կվատացնի Վաշինգտոնի հետ հարաբերությունները՝ ամերիկյան իր ողջ լոբբիստական գործունեությունը կենտրոնացնելով գալիք նախագահական ընտրություններում Օբամային հնարավորինս ծայրահեղ իսլամատյաց նախագահով փոխարինելու վրա, իսկ այդ դերին լավ համապատասխանում է ռազմատենչ ու հատկապես՝ Մերձավոր Արեւելքում պատերազմների մեծ գիտակ բուշերի դինաստիայի ներկայիս թեկնածուն՝ Ջեբ Բուշը:
Իր հերթին Թեհրանը չի կարող հին թշնամու այդ ռազմատենչությունը եւ դրանից ակնկալվող հետեւանքները չտեսնել: Մասնավորապես՝ ամերիկյան ընտրությունները սարերի ետեւում չեն, որից հետո, անկախ այս համաձայնագրից, Վաշինգտոնը հաստատ Իրանի հետ հարաբերությունները երբեմնի ռազմատենչ մակարդակին հասցնելու համար հաստատ պատճառաբանությունների պակաս չի զգա: Ուստիեւ՝ Թեհրանն էս գլխից է սկսելու անվտանգության միջոցառումները: Առաջինը՝ Իրանի համար պատվար դարձած Սիրիայի կայունությունն է, ապա՝ Իրաքի: Եվ եթե հաջողվի արագորեն ստեղծել կայուն Իրան-Իրաք-Սիրիա առանցքը, ապա դա կդառնա անվտանգության բավարար երաշխիք: Ընդ որում՝ այդ խնդիրները լուծել առանց Ռուսաստանի եւ Չինաստանի քաղաքական եւ ռազմական աջակցության, գրեթե բացառվում է: Բացի այդ՝ տեւական դադարից հետո Իրանը նաեւ էներգակիրների համաշխարհային շուկա վերադառնալու խնդիր ունի, եւ այս հարցում կայացման փուլ մտած ԲՐԻԿՍ եւ «Շանհայյան համագործակցության կազմակերպություն» (ՇՀԿ) ուղղվածությունը, այսինքն՝ չինական եւ հնդկական ահռելի շուկաները լավագույն տարբերակներն են. հակառակ դեպքում կմնա եվրոպական շուկաների համար ծանր մրցակցության մեջ մտնելու տարբերակը, այն էլ՝ ռուսների հետ հարաբերությունները վատթարացնելու գնով: Գումարած դրան՝ պրակտիկ փուլ է մտնում նաեւ չինական «Մետաքսի ճանապարհը», որի առանցքային ուղղություններից մեկը կարող է դառնալ Չինաստան-Հնդկաստան-Եվրոպա առանցքը: Միաժամանակ՝ բավականին արագ տեմպ է տված նաեւ ԵՏՄ-ի հետ համագործակցության ծրագրերին:
Արդյունքում՝ ամերիկյան աշխարհաքաղաքական ուղղությունից կա սպասվող վտանգ, ու դրա փոխարեն՝ անվտանգության երաշխիքների եւ տնտեսական համագործակցության առումով` մեծ ակնկալիքներ ԲՐԻԿՍ, ՇՀԿ եւ ԵՏՄ համակարգերից: Ընդ որում, նման ընտրությունը ձեռնտու է նաեւ նրանով, որ այստեղ գործում են փոխադարձ շահեր: Այսինքն՝ Իրանի կայունությունը միաժամանակ ձեռնտու է Ռուսաստանին, Չինաստանին եւ Հնդկաստանին: Ռուսների համար Իրանը Հնդկական օվկիանոս դուրս գալու, ԲՐԻԿՍ-ում եւ ՇՀԿ-ում իր մեծությամբ երկրորդ գործընկեր Հնդկաստանի հետ կապի միջանկյալ օղակ է: Չինաստանի եւ Հնդկաստանի համար Իրանը ոչ միայն էներգակիրների կայուն աղբյուր է, այլ՝ «Մետաքսի ճանապարհը» Եվրոպա հասցնելու կայուն ուղի: Գումարած դրան՝ Իրանը մի կողմից կասեցնում է պանթյուրքիստական գաղափարախոսության անցումը Թուրքիայից դեպի արեւելակասպյան գոտի ու Չինաստան, մյուս կողմից՝ միջոց է Պակիստանին ամերիկյան ազդեցությունից եւ ծայրահեղ իսլամիզմից հնարավորինս հեռու պահելու համար, որն էլ իր հերթին է մեծ ծառայություն Հնդկաստանի համար:
Արդյունքում, թե տրամաբանորեն Իրանի վերջնական ընտրությունն աշխարհաքաղաքական ո՞ր ուղղվածության վրա է կանգ առնելու, թերեւս նույնիսկ կանխորոշված կարելի է համարել: Եվ նկատենք, որ եվրասիական քաղաքական ուղղության վրա Իրանի շեշտադրումը նաեւ Հայաստանի համար է լավագույն տարբերակը: Այն առումով, որ հիշատակված բոլոր համատեղ տնտեսական ծրագրերն այս իրավիճակում շաղկապվում են նաեւ ԵՏՄ-Իրան համագործակցության հետ՝ կյանքի կոչվելու էլ ավելի մեծ հավանականություն ձեռք բերելով: Այնուհետեւ. գաղտնիք չէ, որ կա Ռուսաստան-Իրան կոմունիկացիոն կապը նաեւ Ադրբեջանով տանելու տարբերակ: Սակայն փաստն այն է, որ տեւական ժամանակ այդ ծրագրերը հայտնվել են մեռյալ վիճակում` Իրանի եւ Ադրբեջանի բավականին ծանր հարաբերությունների պատճառով: Ընդ որում՝ հարաբերությունները հստակեցնելու փորձեր թեեւ քանիցս եղել են, սակայն ունենք ներկայիս ծանր վիճակը: Այսինքն՝ քանի դեռ Ադրբեջանն Իրանի հյուսիսային հատվածը համարում է իր պապենական կալվածքը, Թեհրանը միշտ էլ իր զգուշավորությունը պաշտպանելու է: Իսկ Բաքուն էլ ունի այն խնդիրը, որ այդ ցուցադրական հավակնություններից հրաժարվելով՝ պարզապես ստիպված է լինելու վերաշարադրել մի կերպ հորինված իր պատմությունը, ու մեծ հավանականությամբ պարզապես կվերածվի առանց պատմական հիմքերի պետության: Գումարած դրան՝ կա Ադրբեջան-Թուրքիա «եղբայրությունը», որի պարագայում Ադրբեջանին նոր հնարավորություններ տալը Թեհրանի համար հավասարազոր է սեփական դարավոր մրցակցի օգտին խաղալուն:
Մի խոսքով՝ իրանական համաձայնագիրը Հայաստանի համար միանգամայն նպաստավոր իրավիճակ է ստեղծում: Իսկ թե ինչքանով կկարողանանք դրանից օգտվել, դա արդեն մեզանից է կախված:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված