Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՈՒՈՐԼԻՔԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՈՒՈՐԼԻՔԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ

 

Արեգակնային ակտիվության բազում բռնկումները, որոնցով հարուստ էր այս տարին, աշխարհով մեկ բազում մարդկանց, այդ թվում եւ որոշում ընդունող քաղաքական այրերի ուղեղները վերածել են ցեխանման մի զանգվածի: ԱՄՆ-ում միասեռական ամուսնությունների օրինականացմանը եւ այդ զիբիլն աշխարհով մեկ տարածելու` պետքարտուղար Քերիի արտահայտած վճռականությանը հետեւել է ոչ պակաս անընդունելի մի որոշում` չնայած բողոքի ցույցերին, հուլիսի 25-ին Դետրոյտ քաղաքում բացվելու է սատանայի 3 մետրանոց արձանը: Ու  որ նայում ես արձանի մակետին` տեղով հակագեղագիտական է, նույնիսկ դժոխքի տիրակալի սեռի հարցում կողմնորոշվել չի լինում: Կարճ ասած, իսկական գենդեր է:

ԱՄԱՌԱՅԻՆ ՔԱՂՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը Մոսկվայում ընդարձակ հարցազրույց է տվել Արցախի խնդրի վերաբերյալ: Եվ նրա ասածները, ժողովրդական խոսքով ասած, իսկական բլթոց են: Հիշատակեց ազատագրված տարածքները. «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին` համալիր կարգավորման շրջանակում: Այստեղ կարեւոր է չկենտրոնանալ կարգավորման մեկ սկզբունքի կամ տարրի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն, սակայն կան նաեւ այլ գործոններ»: Եվ թե ինչու է պետք վերադարձնել այդ տարածքները` որպեսզի հետո այդտեղ մտնեն միջազգային խաղաղարար ուժերը: Ավելի մեծ մարազմ երեւակայելը բավականին դժվար է: Այսինքն` մեզ ասում են, թե այդ տարածքներից հանեք հայոց զորքը, որը առոք-փառոք ապահովում է մեր երկրի անվտանգությունը, որպեսզի այն վերադարձվի թուրքերին, որպեսզի թուրքը նորից այդտեղից մեզ դառնա սպառնալիք, եւ որպեսզի արդեն դրանից հետո իբր մեր անվտանգության համար միջազգային խաղաղարար զորք բերվի: Դե այդպիսի հակատրամաբանական բան կարող է ասել երեւի թե միայն ամերիկացին:
Եվրաբյուրոկրատներն էլ չեն սթրվում տեղերը: Կարծես թե, Հայաստանի` ԵՏՄ մտնելուց հետո հաշտվել էին այդ մտքի հետ եւ պատրաստ էին, այնուամենայնիվ, մեր երկրի հետ հարաբերություններ զարգացնել: Բայց կրկին ասպարեզ բերեցին «կամ-կամ»-ի հարցադրումը, թե ինչպիսի քաղաքակրթական ընտրություն է կատարում Հայաստանը: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ տվեց դիվանագիտական պատասխան, որ Հայաստանն իր քաղաքակրթական ընտրությունը կատարել է հազարամյակներ առաջ: Դե պարզ է, հո եվրաչինովնիկներին չէ՞ր ասելու, թե ձեր «քաղաքակրթություն» կոչեցյալն այնպիսին է, որ ձեզ իրավամբ կոչում են Գեյրոպա...

Իսկ Ապշերոնյան թերակղզում արեգակնային բռնկումներին գումարվել է նաեւ նավթի հոտը, եւ Իլհամ Ալիեւը կառավարության նիստին այնպիսի բաներ է ասել, որ հանգիստ կարելի է որակել գեղարվեստական, թարգմանություն անել եւ մեր հեռուստաալիքներով ցուցադրել` ի զվարճություն հայ ժողովրդի: Նախ` պարզվում է, որ անչափ հարուստ ենք եւ կարողացել ենք կաշառել ամբողջ աշխարհին. «Հայերի փողերով ապրող որոշ երեսպաշտ կոնգրեսականներ, արեւմտյան քաղաքական գործիչներ եւ իսլամատյացներ պատերազմ են հայտարարել Ադրբեջանին»: Իսկ հետո սկսեց մուննաթ գալ բոլոր եվրոպական կառույցների վրա. «Եվրոպական խաղերի ժամանակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մի բանաձեւ ընդունեց, որի նախագծում զեկուցողները առաջարկում էին գրել` Վեհաժողովը հաշվի է առնում այն փաստը, որ ադրբեջանական հողերը օկուպացված են: Այդ ձեւակերպումը, սակայն, փոխվեց, եւ բանաձեւում հետեւալ ձեւակերպումը տեղ գտնավ` Վեհաժողովը հաշվի է առնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոյությունը: Սա հստակ հակաադրբեջանական մոտեցում էր: Այնպես որ, ես կարծում եմ, որ եթե մենք այսօր ստիպված լինեինք կատարել այդ ընտրությունը, գուցեեւ ընդհանրապես հրաժարվեինք Եվրոպայի խորհրդին անդամակցելու գաղափարից»: Ըստ մազութային սուլթանատի բռնապետի` ԵԽԽՎ բանաձեւն էլ ոչ մի նշանակություն չունի. «Դա թղթի կտոր է»: Թղթի կտոր անվանեց նաեւ Բունդեսթագի բանաձեւը. «Ի՞նչ գործ ունի Գերմանիայի Բունդեսթագը մեզ հետ: Ի՞նչ են իրենց երեւակայել գերմանական Բունդեսթագի անդամները: Որ իրենք աշխարհի տիրակալներն են, ու բոլորը իրե՞նց պետք է ենթարկվեն: Մեր հարաբերություններում մենք հստակ տարածություն ենք պահպանում, եւ նրանցից որեւէ բան չենք ուզում: Բայց փոխարենը նրա՛նք ունեն մեր գազի, նավթի, մեր պայմանագրերի կարիքը»:
Եվ քանի որ Արեւմուտքը պարզապես կսատկի առանց ադրբեջանական էներգակիրների, նա չէր կարող իր ավանդական սպառնալիքը չհնչեցնել Հայաստանի հասցեին. «Կգա այն օրը, երբ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Առայժմ մենք այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում»:
Ի հավելումն դրա, Ադրբեջանի ՊՆ-ն փորձեց հայկական կողմի վրա գցել մի անկապ պատահար, երբ մի քանի կոյունլուներ, գտնելով եւ քանդելով ինչ-որ ռազմամթերք, մեծահասակներով եւ լամուկներով համբարձվեցին ուղիղ դեպի ադրբեջանական դրախտ: Դե, Արցախի ռազմական գերատեսչությունն էլ մատնանշելով, որ դա սուտ է, զգուշացրեց, որ ագրեսիվ դրսեւորումների դեպքում «պատասխանը կլինի անհամարժեք եւ անդառնալի կորուստներով հղի»: Կարճ ասած, հողի ախորժակ ունեցող լպիրշ հարեւաններին պարզ ասվեց, որ հող ուզելու դեպքում իրենց հողով կկշտացնեն` յուրաքանչյուրին 2 քմ-ի չափով:

ՈՎՔԵՐ ԶԲԱՂՎԵԼ ԵՎ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ
Չնայած բոլոր փորձերին, երիտասարդական «էլեկտրական» շարժումը քաղաքականացնել չստացվեց: Չնայած շարժման որոշ կոորդինատորների տվայտանքների եւ ծայրահեղությունից ծայրահեղություն նետվելու, ընդհանուր առմամբ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»:
Քաղաքականացնելու ախորժակ ունեցողների պակաս կար: «Ժառանգությունը» առաջ է տանում Դավիթ Սանասարյանին, «Ազատ դեմոկրատները» իրենց երիտասարդական կառույցի 3 երիտասարդներից մեկին` Նարեկ Այվազյանին, Ժիրայր Սէֆիլյանի էմիսարներն էլ համացանցում զբաղված են այդ երկուսին «փչացնելով», որպեսզի գրավեն նրանց տեղը: Սակայն քաղաքականացումով հրապուրված ընդամենը 200 ցուցարարների համար այդ գզվռտոցները արդեն լրիվ ծիծաղելի են:
Բայց միաժամանակ նաեւ համացանցային կատաղի հարձակումներ են շարունակվում ընդդեմ այդ նույն «Ոչ թալանին» նախաձեռնության չքաղաքականացվող մեծամասնության: Ինչ-ինչ ՀՀՇ-ականներ համաշխարհային աղմուկ են բարձրացրել այն թեմայի շուրջ, թե ինչու Վաղինակ Շուշանյանը ընդունեց Վովա Գասպարյանի նվերը` արծաթազարդ Աստվածաշունչը: Իսկ լոնդոնասեր Ստյոպա Սաֆարյանը դառնությամբ կշտամբում է երիտասարդներին, թե բոլոր հարթակներում հնչեցնելով կուսակցությունների ճգնաժամի թեման, ժողովրդին մղում են հույսերը կապել ոչ թե կուսակցությունների, այլ քաղաքացիական շարժումների հետ, եւ իբր իշխանությանը շատ ձեռնտու է քաղաքացիական շարժումների հետ հաշվի նստել ու շան տեղ չդնել ընդդիմադիր կուսակցություններին:
Կարճ ասած, մանր, մանրախնդիր, մանրապճեղ, բայց միաժամանակ չարությամբ գերհագեցած ինտրիգներ, որոնցից, խոշոր հաշվով, ոչինչ էլ ստացվել չի կարող: Իսկ կուլիսների հետեւում ինչպես նախկին նախագահները` Տեր-Պետրոսյանը եւ Քոչարյանը, այնպես էլ բոլոր տեսակի ու տրամաչափի գործիչները, փորձում են ձեւ գտնել, թե ինչպես հարամեն սահմանադրական հանրաքվեն, քանզի, եթե կատարվի անցում խորհրդարանական համակարգի, ապա վճռորոշ կդառնան ոչ թե 2018-ի, այլ 2017-ի ընտրությունները, որոնց շատ-շատերն անպատրաստ են: Առայժմ հստակ է միայն, որ կա Արթուր Բաղդասարյան-Արա Աբրահամյան դաշինքը, որը միգուցե, Քոչարյանենց հետ էլ համագործակցի, մեկ էլ խոսակցություններ, թե ումով ու ինչպես Ռոբերտ Սեդրակիչը ամռան վերջում կփորձի հրաժեշտ տալ ամենաերիտասարդ թոշակառուի իր կարգավիճակին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված