Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՆ

Արխիվ 12-16

ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՆ

 

Արդարադատության նախարարի հրաժարականի հետ կապված կա վարկած, որ նա այդպես էլ չկարողացավ տեղավորվել նախարարի պաշտոնում եւ միշտ էլ ցանկություն է ունեցել անցնելու դատական համակարգ: Նա համարվում էր Դավիթ Հարությունյանի կադրը եւ կարծիք կա, որ իր հրաժարականը պայմանավորված է նրանով, որ նա անցնելու է դատական համակարգում բարձր պաշտոնի: Միարժամանակ փաստ է, որ Մանուկյանը լինելով Արդարադատության նախարար չէր ընդգրկվել սահմանադրական հանձնաժողովի կազմում, այսինքն դուրս էր մնացել սահմանադրական բարեփոխումների կարեւորագույն գործընթացից, որին ի պաշտոնե, կարծես թե պետք է մասնակցեր: Ըստ որոշ վերլուծաբանների դա վկայում է այն մասին, որ Հովհաննես Մանուկյանի համար արդարադատության նախարարի պաշտոնը ի սկզբանե ժամանակավոր էր, պարզապես նա այդ պաշտոնում մնաց ավելի երկար քան նախաեսվում էր:

Նույնքան ժամանակավոր էր ներկայիս պաշտոնը նախկին ԱԴ նախարար Հրայր Թովմասյանի համար: Ինչպես հայտնի է նա պրակտիկապես չի զբաղվում ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում իր գործերով, դրա փոխարեն նա սահմանադրական հանձնաժողովի անդամ է եւ հիմնականում զբաղվում է Արդարադատության համակարգի գործառույթներով: Ինչպես ասում են Հրայր Թովմասյանի սիրտը Արդարադատության նախարարությունում է:

Ըստ որոշ տեղեկությունների հիմնական թեկնածուն, արդարադատության նախարարի պաշտոնի համար Հրայր Թովմասյանն է: Թեկնածուների շարքում է նաեւ մեկ այլ նախկին Արդարադատության նախարար Գեվորգ Դանիելյանը, ով նույնպես սահմանադրական հանձնաժողովի անդամ է եւ շատ ակտիվ զբաղվում է սահմանադրական բարեփոխումների գործընթացով: Թեկնածուների շարքում են նաեւ ԱԺ իրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ ԱԺ պատգամավոր, ՄԻԱԿ կուսակցության նախագահ Լեվոն Մարտիրոսյանը:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ