«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑՆԻ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ, ԵԹԵ…
Արխիվ 12-16«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑՆԻ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ, ԵԹԵ…
Րոպեներ առաջ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ հայտարարեց, որ հիմա իրենք շարժվում են գլխավոր դատախազություն` նամակի տեսքով իրենց գրավոր պահանջը ներկայացնելու:
Հիշեցնենք, որ մոտ 20-25 րոպե Ամիրյան-Տիգրան մեծ փողոցը ցուցարարները փակել էին նստացույցով եւ պահանջում էին երաշխիքներ`իրենց պահանջները կատարելու համար` այն է քրեական գործ հարուցել հունիսի 22-23-ի գիշերը խաղաղ ցուցարների հանդեպ ոստիկանության կիրառած ուժի գործադրման դեմ:
Ի դեպ, Մաքսիմ Սարգսյանը նաեւ հավելեց, որ եթե քր. գործ է հարուցվել բռնության ենթարկված լրագրողների հայցով, ապա նույնպես եւ քր.գործ պետք է հարուցվի խաղաղ ցուցարների նկատմամբ կիրառված ուժի համար: Իսկ եթե չհարուցվի քր.գործ, ապա իրենք շարունակելու են փողոցային պայքարը շատ ավելի արդյունավետ ձեւերով:
Այս պահին ցուցարարները գտնվում են Գլխավոր դատախազության մոտակա տարածքում, իսկ ոստիկանները շարքերով փակել են դատախազության մուտքը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk