ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Արխիվ 12-16ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Հայաստանի Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին փաստել է ԱՆ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
Հովհաննես Մանուկյանն այս պահին գտնվում է արձակուրդում, որն անցկացնում է արտերկրում։
Նախարարի հրաժարականը պետք է հաստատի հանրապետության նախագահը։ Նոր նախարարի թեկնածության մասին առայժմ տեղեկություններ չկան։
Կան տեղեկություններ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Ծովինար Խաչատրյանը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝