"ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ" ՓԱԿԵԼ ԵՆ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑԸ ՈՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է ԵՂԵԼ
Արխիվ 12-16"ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ" ՓԱԿԵԼ ԵՆ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑԸ ՈՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է ԵՂԵԼ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այս պահին փակել են Բագրատունյաց պողոտան` գործարանի հատվածում, պահանջելով առանց ժամանակ ձգձգելու սկսել աշխատավարձերի մարման գործընթացը։
«25 տոկոս պահում են, լավ ա էլի։ Ամեն օր էսօր էգուց են անում են անում, հիմա էլ բլանկ են խաղացնում, էլի խաբում են, մինչեւ փողերը չտան ճանապարհը չենք բացելու»,– պարզաբանում են նաիրիտցիները։
Բագրատունյաց փողոցի փակված հատվածը կաթվածահար է։ Վարորդները փորձում են համոզել նաիրիտցիներին` բացել ճանապարհը, սակայն նրանց չի հաջողվում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk