Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ՀԱՄԱՍՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԱՎԹԱԾՆԵՐԻ ՍՐՏՈՎ ՉԷ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՍՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԱՎԹԱԾՆԵՐԻ ՍՐՏՈՎ ՉԷ


Վերջերս ավարտվեց հայազգի հայտնի դաշնակահար ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԻ «Լույսի լուսո» խորագիրը կրող համերգային շրջագայությունը, որը մեկնակրել էր Զվարթնոց տաճարից, ընթացավ ու եզրափակվեց Արեւմտյան Հայաստանում, չէր կարող անհետեւանք մնալ, քանի որ թուրք ժողովրդի` Արեւմտյան Հայաստանի այժմյան տերերի սրտով չէ, որ հայկական երաժշտություն հնչի հենց իրենց տիրապետության տակ գտնվող հայկական եկեղեցում: Դա հատկապես հունից հանել էր Կարսի ազգայնամոլներն, որոնք բացահայտ սպառնացել են, որ ստիպված են հայի որս սկսել Կարսում. «Այսուհետ բոլորն իմանալու են իրենց չափն ու սահմանը: Փորձում են մեր համբերությո՞ւնը չափել: Կարո՞ղ է` մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք»:


Այդ մասին, սակայն, Համասյանը ցավով արձանագրել է. «Տխուր է, երբ քեզ սպառնում են Կարսում` այն շրջանում, որտեղից գալիս են արմատներդ: Մենք ընդամենը երգել ենք հայերեն հոգեւոր երգեր եւ շարականներ: Ես դեմ եմ ցանկացած ծայրահեղության: Ատելությունը չէ այն պատճառը, որ մենք եկել ենք Կարս` կատարելու հայերեն շարականներ… Այլ եկել ենք` մարդկանց հիշեցնելու, որ ատելությունը չէ ազատ լինելու ու ինքդ քեզ հետ խաղաղ լինելու ճանապարհը, նաեւ հիշեցնելու, որ այն մարդիկ, ովքեր քաղաքական պատճառներով «օգտագործում են» հավատքը, մարդկանց միջեւ հաճախ ատելություն են ստեղծում: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին Կարսում եւ Անիում կայացած համերգներին»:
Իրավիճակը զարմալի ու անսպասելի չէր, կարծում ենք, որովհետեւ դեռեւս 2009 թվականի ամռանը, երբ ՀՀ Վաստակավոր արտիստ, երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ Արեւմտյան Հայաստան շրջագայության ժամանակ Չարենցի տան մոտ հանդիպել էր տարեց կանանց, նրանք նույնպես չարով լցված են եղել հայերիս հանդեպ: Այդ շրջագայությունից հետո «Իրավունքի» հետ զրույցում երգչուհին պատմեց. «Կարսում եղած միջադեպն ինձ զայրացրեց: Չարենցի տան մոտ հավաքվել էինք խմբով, մեզ զգուշացրել էին ճամփորդությունից առաջ, որ այնտեղ էմոցիոնալ ելույթներ չունենանք. թշնամական հողի վրա ենք: Այնտեղ տատիկներ էին նստած, եւ նրանցից մեկը մեզ հարցրեց, թե ինչու ենք հայերս հաճախ նկարվում այս շենքի մոտ: Մենք էլ հո չէինք ասի, որ մեր պոետի տունն է. ինչ ասես կարող էին անել այդ տան հետ: Խմբից մեկն ասաց` ուղղակի գալիս նկարվում ենք, մեկը թե` չէ, մեզ չեք խաբի, այստեղ չարն է ապրում, դուք գալիս եք չարի տունը, ու ավելի ծեր մի կին էլ ասաց. «Վառելու եմ այս տունը, որ ոչ մի հայ ոտք չդնի»:
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված