Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ՕՌՆԵԼԱ ՄՈՒՏԻ. «ԶԳՈՒՄ ԵՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՄ ԾԵՐԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ՕՌՆԵԼԱ ՄՈՒՏԻ. «ԶԳՈՒՄ ԵՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՄ ԾԵՐԱՆՈՒՄ»


Իտալացի կինոդերասանուհի ՕՌՆԵԼԱ ՄՈՒՏԻՆ Հայաստանում է: Նա արդեն հասցրել է շփվել հայ լրագրողների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին, լուսանկարվել, ինչու ոչ, ընդունել ջերմ սիրո խոստովանություններն ու մի փոքր էլ զարմանալ` ինչո՞ւ են Հայաստանում իր հետ իտալերեն խոսում: Նա հավանաբար անտեղյակ էր. հայերը իտալական կինոյի հանդեպ հատուկ թուլություն ունեն: Այդ մասին նրան տեղեկացրեց, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Մուտին էլ ասաց, որ հաջորդ անգամ հաշվի կառնի:

 

«ԵԹԵ ՋՐԵԻՆ, ՏԵՍՔՍ ԱՅՍՊԻՍԻՆ ՉԷՐ ԼԻՆԻ»
Իտալացի կինոդիվան, ով ի դեպ, մի փոքր իրեն սպասեցնել տվեց, եւ ոչ այն պատճառով, որ ստիպված էր շրջանցել դույլերով լի ջրերը, շտապեց ասել, որ իրեն դուր է եկել Վարդավառի տոնը. «Շատ զվարճալի սովորույթ է: Երեւի թե, ինձ դուր կգար ջրվելը: Թեպետ ինձանից շատ ժամանակ խլեց այստեղ գալու նախապատրաստական աշխատանքները: Եթե ջրեին, տեսքս այսպիսին չէր լինի»,- կատակեց Մուտին:

«ԻՐԱԿԱՆՈՒՄ ԵՍ ՄԻՇՏ ՆՈՒՅՆՆ ԵՄ»
Ի դեպ, տեսքի մասին. «Զգում եմ, թե ինչպես եմ ծերանում»,- շարունակեց նա` հավելելով, որ յուրաքանչյուրի պես ինքն էլ ունի վախեր, անվստահության զգացողություն: Հարցին, թե կա տարբերություն Ֆրանչեսկայի (իսկական անունը Ֆրանչեսկա Ռոմաննա Ռիվելլի է) եւ Օռնելայի միջեւ, կինոդերասանուհին պնդեց. «Ոչ, որեւէ տարբերություն չկա: Հանրային մարդ եմ եւ միշտ ուշադրության կենտրոնում եմ: Իսկ հանրությունը ցանկանում է տեսնել քեզ ավելի գեղեցիկ: Իրականում ես միշտ նույնն եմ»:
Մի փոքր նրան խորհելու առիթ տվեց երջանկության մասին հարցը, որի պատասխանը, սակայն երկար սպասեցնել չտվեց. «Շատ բարդ հարց եք տալիս: Երջանկությունը պահերով է: Դա միայն կարող ես զգալ քո ներսում: Եթե ներդաշնակ ես ինքդ քեզ հետ` երջանիկ ես»,- համոզված է նա:

«ՍԱ ԱՅՆ ԵՐԿԻՐՆ Է, ՈՐԸ ՇԱՏ Է ՃՆՇՎԱԾ ԵՂԵԼ»

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ ընդունել է Հայաստան գալու հրավերը, իտալացի կինոդիվան արձագանքեց. «Այս տարի հատուկ տարի է Հայաստանի համար: Սա այն երկիրն է, որը շատ է ճնշված եղել: Ես ունեմ շատ թանկագին ռուս ընկերուհի, որն ամուսնացել է հայի հետ: Նա շատ է պատմել Հայաստանի մասին: Գիտեմ, որ Հայաստանը կախարդական է` ոչ թե որովհետեւ գեղեցիկ է, այլ` հոգեւոր»:
Կինոդերասանուհին նշեց, որ առաջին անգամ է գտնվում այստեղ. «Ինձ դուր է գալիս այս կինոփառատոնը, որի հատուկ հյուրն եմ: Շատ լավ ֆիլմերի ընտրություն է կատարված»:

«ՈՒՐԱԽ ԷԻ ԱՇԽԱՏԵԼ ՋԵՐԵՄԻ ԱՅՐՈՆՍԻ ԵՎ ԱԼԵՆ ԴԵԼՈՆԻ ՀԵՏ»
Մուտին խոսեց նաեւ իր իսկ մասնակցությամբ, փառատոնի օրերին ցուցադրվող` «Սվանի սերը» ֆիլմի մասին (Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակների որոնումներում» ֆիլմի առաջին էկրանավորումն է), որի ռեժիսորը Ֆոլկեր Շլյոնդորֆն է. «Այս ֆիլմը շատ երկար պատմություն ունի: Այն շատ ռեժիսորներ են ցանկացել նկարել: Պետք է ասեմ, որ բավականին դժվար գործ է, եւ երջանիկ եմ, որ նկարահանվել եմ այս ֆիլմում, ներկայացրել այդ դարաշրջանը, հագուստները, միջավայրը, երկխոսությունները: Ուրախ էի աշխատել Ջերեմի Այրոնսի եւ Ալեն Դելոնի հետ»,- ասաց Օ. Մուտին:

«ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՀԱՄԱԿԱՐԾԻՔ Է ԼԻՆՈՒՄ»
Օռնելա Մուտին չցանկացավ բարձրաձայնել իր համար ամենանշանավոր ֆիլմի վերնագիրը, քանի որ ոչ նշանավոր ֆիլմեր իր կյանքում պարզապես չեն եղել. «Կան ֆիլմեր, որոնք մեծ հռչակ են տալիս այս կամ այն երկրում դերասանին, կան ֆիլմեր, որոնք շոյում են դերասանի էգոն, քանի որ լավ քննադատվում են, եւ միշտ չէ, որ քննադատական խոսքի հետ հանդիսատեսը համակարծիք է լինում: Կան պարզապես ֆիլմեր, որոնք պատմական են, օրինակ, «Անսանձ տղամարդու սանձահարումը»: Շնորհակալ եմ բոլոր ֆիլմերի համար»,- շեշտեց կինոդերասանուհին:

«ՏՂԱՄԱՐԴ ԴԵՐԱՍԱՆԻ ԻԴԵԱԼԸ ՋԱՐԵՏ ԼԵՏՈՆ Է»
Կինոդերասանուհին խուսանավեց անձնական բնույթի հարցերից: Սակայն, այնուամենայնիվ, հաջողվեց կորզել, թե ով  է նրա տղամարդու իդեալը` դերասանների մեջ: «Գեղեցիկ տղամարդ դերասաններ շատ կան, անունները կարող է լավ չմտապահեմ: Ջարետ Լետոն է»:

«ԵՎՐՈՊԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ԱԶԴԵԼ Է ՆԱԵՎ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Կինոդիվան հանդիպման ավարտին նշեց, որ եթե հրավեր լինի հայկական արտադրության կինոյում նկարվելու, ապա սիրով կնկարահանվի: «Գիտեմ, որ դուք շատ մեծ արտիստներ ունեք, օրինակ, Շառլ Ազնավուրը»:
Մուտին քիչ խոսեց նաեւ առաջիկա պլանների մասին. «Ծրագրեր շատ կան, սակայն չէի ցանկանա այդ մասին խոսել: Եվրոպայի տնտեսական ճգնաժամն ազդել է նաեւ կինոարտադրության վրա: Կա պայմանավորվածություն` շուտով պետք է մասնակցեմ իսպանական ֆիլմի նկարահանումներին: Եվ Ռուսաստանում թատերական բեմականացմանը մասնակցության հրավեր ունեմ, բայց սա ավելի ուշ, քանի որ պետք է աշխատեմ ռուսերենիս վրա»:

«ՄԻ ՔԻՉ ՀՈԳՆԵՑԻ ԵՎ ՀՐԱԺԱՐՎԵՑԻ ԶԱՐԴԵՐԻ ԳՈՐԾԻՑ»
Ի դեպ, Օռնելան չթաքցրեց, որ վերջին շրջանում հրաժարվել է զարդերի պատրաստման գործից. նա թողարկել է զարդերի շարք. «Իմ նախագիծը այնպիսին էր, որ արծաթից, ոսկեզօծ արծաթից եւ կիսաթանկարժեք քարերից զարդեր էր պատրաստվում, որոնք կարող էին գնել ոչ շատ ապահովված մարդիկ: Հետո ինձ ասացին, թե ինչու չեմ փոխում քարերը ադամանդներով, ես մի քիչ հոգնեցի եւ կանգնեցրի այդ գործը: Բայց շատ նախագծեր ունեմ, եւ, կարծում եմ, որ Հայաստանում որեւիցե մեկը կկարողանա իրականացնել»:

 


ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ


 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված