ՀԱՅՏՆԻ ԿԻՏԱՌԱՀԱՐԸ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Արխիվ 12-16ՀԱՅՏՆԻ ԿԻՏԱՌԱՀԱՐԸ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Երևանի Կիթառահարների ասոցիացիայի եւ Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի համտեղ նախաձեռնությամբ այս տարի Երեւանում առաջին անգամ անցկացվում է «Երևանյան միջազգային կիթառի փառատոն», որը մեկնարկել է հուլիսի 6-ին եւ կեզրափակվի հուլիսի 24-ին:
Փառատոնի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Այն հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին: Փառատոնի շրջանակներում արդեն տեղի է ունեցել բազմաթիվ համերգներ, ինչպես նաեւ վարպետության դասեր Երևանի առաջնակարգ դահլիճներում: Հերթական վարպետոթյան դասը տեղի կունենա հուլիսի 16-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում: Դասը կանցկացնի հայտնի կիթառահար, Մոսկվայի «Կիտառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՏՅՈՄ ԴԵՐՎՈԵԴԸ: Նրա վարած դասին կմասնակցեն Երեւանի երաժշտական դպրոցների եւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի լավագույն սաները:
Նշենք, որ փառատոնի շրջանակներում Երեւանում տեղի կունենան բազմաթիվ միջազգային եւ հայկական պրեմիերաներ: Տեղի կունենա նաև Ռոլֆ Ստրավերի «Stimmen der Vergangenhei» (ձայներ անցյալից) կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին՝ գրված փառատոնի գեղարվեստական ղեկավար Ժորա Սարգսյանի համար: Ստեղծագործության պրեմիերան տեղի կունենա Կոմիտասի անվան թանգարանի համերգասրահում՝ փառատոնի փակման ժամանակ`հուլիսի 24-ին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk