Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

ՈՐՈՆՔ Ե՞Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՐՈՆՔ Ե՞Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

Հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական եւ փոխադարձաբար կարեւոր լինելը զուտ խոսքեր չեն, անկախ նրանից, որ երկու երկրների ռազմավարական դաշնակցությունը փորձում են նսեմացնել տնաբույծ «քաղաքագետներն» ու անձնական շահի պրիզմայով վերլուծություններ անողները:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Մոսկվա, այդ այցելության նպատակներն ու հնարավոր արդյունքները մեկ անգամ եւս փաստում են, որ տնտեսական ամենաբարդ ժամանակահատվածում աջակցություն կարող ենք ակնկալել հենց Ռուսաստանից եւ` հակառակը:
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը եւ քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
Ինչ վերաբերվում է կոնկրետ հարցերին, ապա` 1. Կարեւորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը եւ նոր նախագծերի իրականացումը, 2. Կողմերն անհրաժեշտ են համարել ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները, 3. Քննարկվել են էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերը, 4. Կարեւոր են համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության զարգացումը:
Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նկատի ունենալով, որ վերջերս Ռուսաստանից Հայաստանն արտոնյալ վարկ ստացավ` ժամանակակից զինատեսակների ձեռքբերման համար, կարելի է ենթադրել, որ տնտեսական զարգացման ծրագրերի համար նույնպես նման վարկեր ստանալու հնարավորություններ են քննարկվել:
Ծրագրերի իրականացման շարունակականությունն ու նոր նախագծերի իրագործումը նշանակում է, որ հավանական են նոր ներդրումային ծրագրեր Հայաստանում:
Առեւտրաշրջանառության ծավալների աշխուժացմանը պետք է որ նպաստի ԵՏՄ շրջանակներում փոխհամագործակցությունը: Այս նոր ձեւաչափը հնարավորություն է տալիս երկու երկրների առեւտրի ծավալներն ընդլայնել, որոնք որոշակիորեն նվազել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների եւ նավթի գների նվազման հետեւանքով այդ երկրում առաջացած իրավիճակում:
Սակայն ռուսական տնտեսությունը վաղուց արդեն կայունացման փուլում է գտնվում, եւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը իրատեսական է: Դրա վկայությունը այս օրերին Հայաստանից Ռուսաստան հայկական գյուղմթերքների արտահանման ծավալների նկատելի ավելացումն է: Էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ դժվար է ինչ-որ ենթադրություններ կամ կանխատեսումներ անել, քանի որ Հայաստանում այժմ անորոշ վիճակ է ստեղծված:
Հավանական է, որ Ռուսաստանի իր գործընկերոջ հետ Հովիկ Աբրահամյանը քննարկել է մեր էներգահամակարգի անխափան գործունեությանն առնչվող հարցերը` նկատի ունենալով սակագնային լարվածությունն այս ոլորտում եւ Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականատեր ռուսական ընկերության գործունեության ուսումնասիրության անցկացումը: Ամեն դեպքում, կարելի է սպասել, որ Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու Ռուսաստանի շահագրգռությունը կունենա իր կոնկրետ արտահայտությունն ու ազդեցությունը:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված