«ՌԻԺԿՈՎՆ ԱՍԵԼ Է` ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ԴՐՍԵՎՈՐԵԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԱՆԴԵՊ»
Արխիվ 12-16«ՌԻԺԿՈՎՆ ԱՍԵԼ Է` ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ԴՐՍԵՎՈՐԵԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԱՆԴԵՊ»
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն օրերս է վերադարձել Ռուսաստանից: Այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով հանդիպման եւ հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասին` Վազգեն Սաֆարյանն ասաց, որ այդ շարժումը ՌԴ-ում արժանացել է որոշակի վերաբերմունքի. ռուսները հիմնականում հասկանում էին, որ շարժումը շատ ճիշտ ուղի էր բռնել: «Նիկոլայ Ռիժկովը, օրինակ, ասաց, թե այսպիսի մոտեցում չի կարելի ցուցաբերել ռազմավարական գործընկերոջ նկատմամբ: Դաշնային ժողովում էլ կան մարդիկ, ովքեր նույնպես գտնում են, որ դաշնակցի հետ հարաբերությունները պետք է զարգացնել այնպես, որ նա ունենա դինամիկ զարգացող տնտեսություն»,- ասաց մանրամասնեց Սաֆարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև այն հարցը, թե հնարավոր չէ՞ արդյոք միասնական էներգետիկ համակարգի անցնել, որը շահեկան կլինի երկու երկրների համար էլ, ինչպես նաև ապրանք արտադրողների համար: Ի պատասխան նշվել է, որ դրանք ժամանակի ընթացքում լուծելի խնդիրներ են:
Ինչ վերաբերում է հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիային, պրն Սաֆարյանի խոսքով`շարժումը չքաղաքականացնելը ճիշտ էր:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk