Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ԱՐՑԱԽԸ ՈՍԿԵԴՐԱՄ ԿՈՒՆԵՆԱ՞, ԹԵ՞ ՈՉ

Արխիվ 12-16

ԱՐՑԱԽԸ ՈՍԿԵԴՐԱՄ ԿՈՒՆԵՆԱ՞, ԹԵ՞ ՈՉ

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», ռուս հայտնի գործարար Գերման Ստերլիգովը գտնվում է Արցախում եւ արդեն իսկ ԼՂՀ զարգացման պլան է մշակել: Իսկ թե որքանո՞վ են դրանք համահունչ ԼՂՀ իշխանությունների տեսակետի հետ, «Իրավունքը» պարզեց ԼՂՀ նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ:

 

–Պարոն Բաբայան, Ստերլիգովն ասել է, որ ԼՂ-ում աշխարհում առաջին բնապահպանական օֆշորը ստեղծելու համար, տեղի ղեկավարությունը պետք է 3 հրաման արձակի` պլաստիկ տոպրակների ու շշերի վաճառքի արգելքի մասին, քիմիականից բնական լվացող միջոցների անցման մասին, քիմիական նյութերի արգելման մասին: Արդյո՞ք ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ընդունել այս առաջարկը:
– Մասնավոր կարծիք է այդ, եւ որպեսզի նման կարծիքը  ոչ միայն Արցախի, այլ ցանկացած պետության հայեցակարգում դառնա գերակշիռ, պետք է բավական լուրջ ուսումնասիրություններ կատարվեն, թե ինչքանով է հնարավոր կամ` ոչ: Մեկ բան է ցանկությունը, բոլորովին այլ է իրականությունը: Բայց այն, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում բնապահպանությանը, ճիշտ է, եւ կարծում եմ, որ առհասարակ, մեր ամենամեծ նյութական հարստությունը բնությունն է` մեր գետերն են, մեր անտառներն են, որը պետք է պաշտպանենք եւ պահպանենք: Եթե այդ պահպանումը չլինի, ապա բնական է, որ մեր ապագան կլինի շատ բարդ:
– Իսկ որքանո՞վ է իրատեսական ռուս գործարարի մեկ այլ առաջարկը, ըստ որի, նա գտնում է, որ ԼՂՀ-ում պետք է շրջանառության մեջ դրվի ոսկեդրամը:
– Սա էլ վերոնշյալի հետ նույն կատեգորիայի մեջ է մտնում: Պետք է ուսումնասիրել, թե ոսկեդրամը տնտեսապես կկարողանա՞ իրեն արդարացնել, թե` ոչ: Կամ ինչքանով մենք հնարավորություն կունենանք այն, ինչն ինքն ասում է, իրականություն դարձնել: Սրանք շատ բարդ խնդիրներ են, եւ մեկ օրվա պատասխան չկա: Ժամանակին եղել է հենց ոսկե ստանդարտ, բայց դրանից կամաց-կամաց հրաժարվել են եւ անցել են նրան, ինչ այս պահի դրությամբ ունենք: Վերադառնալ հնարավոր է դրան, թե` ոչ, շատ բարդ հարց է, հետեւաբար ներկա դրությամբ այս հարցը չի ընդգրկված մեր հայեցակարգի մեջ:
– Ի վերջո, մամուլում լայն արձագանք գտած Ստերլիգովի այցի բուն նպատակը կարողացա՞ք պարզել:
– Ինքն է ասել իր նպատակը, որ իրեն դուր է եկել մեր երկիրը, եւ նա որպես զբոսաշրջիկ է եկել: Որեւէ քաղաքական ենթատեքստ այստեղ չեմ տեսնում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված