Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

Զարմացած

Արխիվ 12-16

Հիշում եք խորհրդային ժամանակների անեկդոտը «ցեխավիկի» լկստված լակոտի մասին, ով երկնքում ինքնաթիռ տեսնելով` սկսում է ոտքերը գետնով զարկել եւ բղավել. «Սամալյոտի միս եմ ուզում»: Ճիշտն ասած, մտքներովս չէր անցնի, որ բառացիորեն դա կարող է իրականություն դառնալ: Եվ ահա զարմանքով հայտնաբերեցինք, որ հայկական ծագում ունեցող մեծահարուստ ամերիկացի ԴԵՆ ԲԵԼԶԻՐՅԱՆԸ այս  կիրակի կազմակերպել էր ինքնաթիռների որս: Նա գնել էր բազում անօդաչու ինքնաթիռներ, եւ սպառազինված լինելով ինքնաձիգով, սեքսուալ արտաքինով ընկերուհու ուղեկցությամբ զբաղված էր ինքնաթիռի որսով: Դե ինչ, հերթական անեկդոտի վրա ծիծաղելիս միշտ հիշեք, որ կյանքը կարող է մատուցել դրա բառացի իրագործումը:


Երբ մի քանի տարի առաջ Եռաբլուրին նվիրված կայքն իր բնաբանում գրել էր, որ զոհված մարտիկի փոխարեն մայրերը կարող են նոր որդիներ ծնել, իսկ ոչ մի մոր արգանդ չի կարող կորցրած հողի փոխարեն նոր հող ծնել, դա ընկալում էինք որպես գեղարվեստական դարձվածք: Սակայն մեր աչքի առաջ շուրջ մեկ տարի առաջ հերոսաբար զոհված ԱԶԱՏ ԱՍՈՅԱՆԻ եղբայրը լույս աշխարհ եկավ, Նարեկը: Ահա 42-ամյա հայուհու անաղմուկ սխրանքը եւ հզորագույն պատասխանը թշնամուն: Այդ պատմության մեջ նաեւ կարելի է տեսնել որոշակի միստիկա, աստվածային միջամտության տարրեր:
Վարդավառը սկսվեց առավել քան հաճելի լուրով: Վերջին ժամանակահատվածը դիրքապահ ստորաբաժանումներին օգնություն կազմակերպող եւ այդ օգնությունը (զորօրինակ` հեռադիտակներն ու գիշերային տեսողության սարքերը) դիրքեր հասցնող ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ հենց Վարդավառի առավոտյան հաղորդեց լուր, որ ժամկետային զինծառայողները ազատագրել են մի բարձունք, որից կարելի է ադրբեջանական 3 խճուղի միանգամից վերահսկել: Ճիշտ է, զինվորների` հրամանատարին զեկուցելու լուսանկարն էր կցված, բայց պարզ չէ, թե մեր սահմանի որ հատվածից է դա: Դե, եթե հարկ չկա աշխարհագրական տեղանքը նշել, ուրեմն ճիշտը դա է, բայց ամենակարեւորը, այդ զարմանալի եւ ուրախալի փաստն է:
Սակայն զարմանալիորեն եղան եւ Վարդավառը հարամողներ: Այսպես, «ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» շարժման ակտիվիստները եկան, նախագահական նստավայրի ոստիկաններին, այնուհետ ԱԺ պահակակետի ոստիկաններին ջրեցին, մի պահ փակեցին պողոտան եւ վանկարկումներով հեռացան: Մենք, անշուշտ, չենք ասի, թե ոստիկանին Վարդավառին ջրել չի կարելի` ոստիկանը նույնպիսի հայ մարդ է, ինչպես բոլորս, եւ չի կարելի ջրել միայն ակնհայտ վատառողջ մարդկանց եւ տխուր թափորների մասնակիցներին: Այստեղ անընդունելին եւ դատապարտելին Վարդավառը ակցիայի վերածելն է: Լավ, այդ օրը կգա՞, որ տոնը զուտ որպես տոն ընդունվի եւ նշվի: Թե չէ, մեկ մարտի 8-ին ինչ-որ թոկը կտրածներ պաստառներով փողոցներն են ընկնում, փոխանակ ծաղիկ եւ հաճոյախոսություն ընդունեն, մեկ էլ երիտասարդ ակտիվիստները հանկարծ որոշեցին Վարդավառին «օրենքի շրջանակներում» ոստիկան ջրելու ակցիա իրականացնել:
Եվ վերջապես չենք կարող չանդրադառնալ այդ նույն երիտասարդներին համառորեն մայդանչու պիտակ կպցնող ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻՆ: Այդտեղի մայդանի հարվածային ուժը` «Աջ սեկտորը», երկրի արեւմուտքում գնդացիրներով եւ նռնականետներով իսկական մարտական գործողություններ էր սարքել տեղական ինչ-որ մաֆյոզ պատգամավորի մարդկանց դեմ, եւ ահա ուկրաինական քարոզչամեքենան սկսեց ոչ ավել, ոչ պակաս նույն «Աջ սեկտորին» անվանել Պուտինի գործակալներ: «Աջ սեկտորն» էլ տակ չմնաց, Պուտինի գործակալ անվանել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին, ձեռի հետ կրկին հիշատակելով վերջինիս հրեական ազգանունը: Դե ինչ, այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր եւ արյունով ուղեկցող չլիներ:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված