ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ՕԳՆԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ՕԳՆԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻՆ

Բավականին զվարճալի էջ գտանք համացանցում: Պարզվում է, որ դատական բոլոր երեք ատյաններում պարտված 16 համասեռամոլության լոբբիստները համացանցային դրամահավաք էին կազմակերպել, որպեսզի հայթայթեին դատական ծախսերի համար անհրաժեշտ շուրջ 2 հազար դոլարը: Դրա մի մասը «Իրավունք» թերթի եւ նրա գլխավոր խմբագրի փաստաբանական ծախսերի փոխհատուցումն է, իսկ առյուծի բաժինը պետական տուրքն է, որը գոյացել է որպես նրանց հայցապահանջի աստղաբաշխական գումարի տոկոս:
Անգլերեն եւ հայերեն (դե, իհարկե, սկզբում անգլերեն) նրանք շարադրել են մի սրտաճմլիկ տեքստ, թե իրենք ծանր կացության մեջ հայտնված արդարության համար պայքարողներ են (բնականաբար, նրանց հետաքրքրողը գոմիկների հանդեպ «արդարությունն» է), իսկ «քըխ» «Իրավունք» թերթը եւ էլ ավելի «քըխ» դատական համակարգը իրենց դաժանաբար ճնշել են, եւ իրենք հայտնվել են ծանր նյութական կացության մեջ: Դե ոչինչ, որ դրամահավաքի նախաձեռնողներից Մամիկոն Հովսեփյանի ՀԿ-ն «Սորոսի» հիմնադրամից հատուկ «Իրավունքին» դատի տալու համար 4 հազար դոլար գրանտ է ստացել, դա հո չէին հաշվարկի:
Սակայն մի կողմ թողնենք այդ լոբբիստների` սրտաճմլիկ եւ արցունք քամող տեքստը եւ անցնենք դրամահավաքին մասնակցածներին: Ամենից շատ այդտեղ անանուն մասնակիցներ են` դե, հասկանալի է, որ ոչ ոք չի ուզում ֆիքսվել` որպես համասեռամոլության լոբբիստներին օգնող: Իսկ սեփական անունով հանդես եկողների մեջ ուշագրավ էր Կարո Եղնուկյանի անունը, որը 100 դոլար էր փոխանցել: Դե, հիշեցնենք ԱՄՆ-ից եկած այդ գործչի դերակատարությունը 2013-ի նախագահական ընտրություններին, երբ մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանի հետագա քայլերը ավելի շատ ինքն էր կարգավորում, քան Հայրիկյանը: Հիշենք նաեւ նրա գործունեությունը «Հիմնադիր խորհրդարանի» կազմում, նաեւ այն դրվագը, որ հանրահավաքի էր եկել ատրճանակը գրպանում, ինչը հետո բերման ենթարկելու պատճառ էր դարձել:
Դե, այդ ծաղկեփնջին համասեռամոլության լոբբիստների հանդեպ համակրանքն ավելացնելը երեւի թե միանգամայն բնական է: Իսկ համակրանքն այնքան զորեղ էր, որ Եղնուկյանն ամերիկյան ծագում ունեցողի համար չտեսնված առատաձեռնություն ցուցաբերեց` անձնական գրպանից 100 դոլար փոխանցելով «ԼԳԲՏ համայնքի» խեղճ ու ճնշված լոբբիստներին:
Ա. ԱՐԱՄՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk