ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ՞ ՆԱԽԿԻՆ ՍԵՔՍ-ՍԻՄՎՈԼԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ՞ ՆԱԽԿԻՆ ՍԵՔՍ-ՍԻՄՎՈԼԻ ՀԵՏ
Պարզվում է` ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, բիզնեսմեն ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ խիստ հետաքրքրված է իտալացի կինոդիվա Օռնելլա Մուտիի Հայաստան այցով: Մեր ունեցած հավաստի աղբյուրների համաձայն` վերջինս նեղ շրջապատում ասել է իր այդ մտադրության մասին, որն անպայմանորեն իրագործելու է: Իսկ թե Մուտիի հետ հանդիպումը «մուտիտ է» պարոն Մանուկյանի կողմից կամ` ոչ, ցույց կտա ժամանակը: Հուսանք` նախկին պատգամավորին կհաջողվի հանդիպել 60-ամյա նախկին սեքս-սիմվոլի հետ, ում հմայքը այս տարիների ընթացքում բոլորովին էլ չի խամրել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝