Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԲՆԱՊԱՀՊԱՆԸ` ՍՏԵՐԼԻԳՈՎԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՄԱՍԻՆ. «ԴԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է»

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆԸ` ՍՏԵՐԼԻԳՈՎԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՄԱՍԻՆ. «ԴԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է»


«Ինտերֆաքսի» փոխանցմամբ` ռուս գործարար Գերման Ստերլիգովը ներկայացրել է  Արցախի զարգացման պլան:  Մասնավորապես, գործարարը հայտարարել է, որ Արցախը պետք է  հայտարարել աշխարհում առաջին բնապահպանական օֆշորը:
Արդյոք սա ռեալ եւ իրականանալի ծրագիր է, փորձեցինք պարզել «Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա  Զարաֆյանից:
«Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ իր համար անհասկանալի է` ինչ է  նշանակում բնապահպանական օֆշոր: «Օֆշորը տնտեսական սահմանում է: Երկրորդ` նման հայտարարություն անելու համար պետք է ստույգ  գնահատում ունենաս»,- ասաց  բնապահպանը:
Ինչ վերաբերում է կոնկրետ բնապահպանական օֆշոր ստեղծելու համար իրականացվելիք երեք քայլերին (արգելել  պլաստիկ տոպրակների ու շշերի վաճառքը, քիմիականից բնական լվացող միջոցների անցնել, արգելել քիմիական նյութերի օգտագործում), տիկին Զարաֆյանն ասաց. «Դա ընդամենը հայտարարություն է, պետք է տալ լուրջ  տնտեսական եւ բնապահպանական գնահատականներ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ