Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

ՈՒՈՐԼԻՔՆ ԻՆՉ Է ԿՈՐՑՐԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Արխիվ 12-16

ՈՒՈՐԼԻՔՆ ԻՆՉ Է ԿՈՐՑՐԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ


Ուֆայում թեեւ արդեն ավարտվել է ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան եւ Հվ. Աֆրիկա) եւ «Շանհայյան համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) զուգահեռ անցկացվող գագաթաժողովները, սակայն դրանց հետ կապված մասնագիտական մեկնաբանությունները ոչ միայն չեն դադարում, այլ գնալով միայն նոր խորություն են ստանում: Ընդ որում՝ նաեւ ընթացիկ համաշխարհային առանցքային խնդիրներն են սկսել դիտարկվել այդ գագաթաժողովների հիմնական տրամաբանության համատեքստում:

 

 

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՐՎԱԳԻԾԸ
Առավել եւս, որ ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի գագաթաժողովների այդ հիմնական տրամաբանությունն արդեն իսկ բոլոր առումներով հիմքից փոխում է աշխարհը, համաշխարհային կառավարման հիմնական մոդելը: Համենայնդեպս՝ Ուֆայում «միացվեցին» այդ մեխանիզմները: Հիմնական իմաստը շատ պարզ է. հիշատակված կառույցների մեջ ներգրավված կամ դրանց հետ այս կամ այն ձեւաչափով համագործակցող երկրները Ուֆայում վերահաստատեցին իրենց մտադրությունն այն մասին, որ ներքին հակասություններ կամ սովորական մրցակցություն ունենալով հանդերձ, գլխավորի շուրջ միակարծիք են: Այն է՝ ԱՄՆ-ի հեգեմոնիայով գործող կառավարման համակարգին ինչ-որ կերպ հարմարվելով` ապրել չեն պատրաստվում: Այսինքն՝ ունեն սեփական պատկերացումները քաղաքական, ֆինանսատնտեսական, բարոյական, մշակութային, ընտանեկան, կրոնական եւ մյուս բոլոր արժեքների հանդեպ, փոխադարձաբար հարգում եւ ընդունում են մյուս բոլորի արժեհամակարգերը եւ այդ սկզբունքների համաձայն էլ, պատրաստվում են ապրել: Եվ որ շատ ավելի վտանգավոր է Վաշինգտոնի համար, ԲՐԻԿՍ-ն ու ՇՀԿ-ն նշված սկզբունքները դնում են ոչ միայն այդ կառույցների ներքին հարաբերությունների հիմքում, այլ պատրաստվում են նույն սկզբունքներով գործակցել ողջ աշխարհի հետ՝ այդ գաղափարախոսությամբ մոտենալով նաեւ համաշխարհային նշանակության հակամարտությունների եւ խնդիրների լուծմանը: Իսկ դա հուշում է, որ կայանալով՝ այս համակարգն իր վրա կարող է գեներացնել ողջ հակագլոբալիզացիոն աշխարհը: Դա արդեն նշանակում է վիճարկել ոչ միայն ԱՄՆ-ի հեգեմոնիկ դիրքը, այլ նաեւ, այսպես ասած, «գլոբալիզացիոն գաղութատիրության» ու «ոսկե միլիարդի» դարավոր քաղաքականությունը:
Կհարմարվի ԱՄՆ-ն այս նոր իրողություններին. հազիվ թե: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ այդ դեպքում նաեւ այդ «ոսկե միլիարդին»՝ իր քաղաքացիներին, Եվրոպային եւ այլոց պետք է տեղափոխի սեփական աշխատանքով եւ ոչ թե դոլարի տեսքով թուղթ տպելու միջոցով աշխարհի մյուս վեցուկես միլիարդ մարդու հաշվին ապրելու ռեժիմին: Իսկ այդ դեպքում, հաշվի առնելով նաեւ, որ հենց ԱՄՆ-ն ու Եվրոպան են աշխարհի մեծագույն պարտապանները, Հունաստանի օրինակը ցույց տվեց, թե ինչեր կարող են լինել:
Չէ, Վաշինգտոնը այս նոր մեխանիզմների դեմ պարզապես պարտադրված է մինչեւ վերջ կռիվ տալ:

ԵՎ մյուս կողմից Ուֆայի գագաթաժողովում էլ ԲՐԻԿՍ-ն ու ՇՀԿ-ն ի ցույց դրեցին, որ ունեն համապատասխան  պաշտպանական պոտենցյալ` ռազմական, ֆինանսատնտեսական, տեխնոլոգիական եւ մյուս բոլոր առումներով: Եվ արդյունքում, դժվար թե սխալվենք ենթադրելով, որ այդ գլոբալ հակամարտությունն արդեն ավանդական դարձած հին կիզակետերում՝ Ուկրաինայում, Թուրքիա-Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում եւ այլն նոր սուր փուլ տեղափոխելի փորձեր մոտ ապագայում կլինեն:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Մասնավորապես Ուկրաինայում արդեն իսկ թեժացող իրավիճակը տեսանելի է: Նախագահ Պորոշենկոն, ինչպես քանիցս կանխատեսելու առիթ ունեցել ենք, տեւական ժամանակահատված կենտրոնացել է երկրի ներսում իր դիրքերն ամրապնդելու վրա՝ «մոռանալով» առաջնային նպատակը՝ Դոնբասում ռուսներին պատերազմի մեջ ներքաշելու խնդիրը: Բայց ահա օրերս դեռ մայդանային օրերից ամերիկյան դեսպանատան հատուկ հովանավորությունը վայելող առանցքային ուժը՝ բենդերաֆաշիստական «Պրավիյ սեկտոր» խմբավորման կողմից Ուկրաինայի արեւմուտքում՝ Անդրկարպատյան մարզի Մուկաչեւո քաղաքում անսպասելիորեն սկսած մարտական գործողությունները եւ Դոնբասից իր ուժերը Կիեւի ուղղությամբ հարձակման տանելու ապառնալիքները Պորոշենկոյին հիշեցրին, թե իրականում ով է ղեկավարում Ուկրաինան, եւ կարելի է կռահել, որ Դոնբասում պատերազմի նոր փուլը սարերի ետեւում չէ: Եթե իհարկե, Պորոշենկոն առիթից օգտվելով՝ չոչնչացնի «Պրավիյ սեկտորը», ինչը նրա` երկիրն ամբողջական վերահսկողության տակ առնելու միակ տարբերակն է:
Այնուհետեւ՝ ոչ պակաս դրամատիկ զարգացումներ առաջիկայում թերեւս կտեսնենք նաեւ Թուրքիայում: Այս երկրում արդեն եկել է սկանդալային խորհրդարական ընտրություններից հետո կառավարություն ձեւավորելու ժամանակը: Խնդիր, որը լուրջ ճգնաժամի առաջ է կանգնեցրել Էրդողանին:
Բայց իհարկե, ամենապայթյունավտանգը մնում է Մերձավոր Արեւելքը, որտեղ էլ շատ բան կախված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացից:
Այս ամենի շուրջ առաջիկա օրերին իրավիճակը շատ ավելի հստակ կդառնա: Սակայն մեկ հանգամանք այս պահին էլ կարելի է նկատել. հիմնականում նորից ամեն ինչ կենտրոնացվել է այն գործընթացների շուրջ, որոնք տեւական ժամանակ Վաշինգտոնը փորձում են իրենց ցանկալի հունով առաջ տանել, եւ արդյունքում՝ նորից ու նորից համառորեն վերադառնում են նույն «տաշտակի առաջ»: Մի խոսքով՝ կրկնվում են հին խաղերը, իսկ դա մեկ միտք է հուշում. նոր ուղիներ Վաշինգտոնին այդպես էլ չի հաջողվում գտնել: Այսինքն՝ հիշատակված գլոբալ զարգացումները կանխելու համար ԱՄՆ-ին մեկ ուղի է մնացել՝ գլոբալ պատերազմը, միայն թե՝ առանց իր անմիջական մասնակցության: Պատերազմ սարքելը հեշտ է, բայց որ ուրիշները վազեն ԱՄՆ-ի շահերի համար մեռնելու, դա է, որ այդպես էլ չի ստացվում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հազիվ թե պատահական լինի, որ այս օրերին հերթական անգամ վերակենդանացման նշաններ ցուցաբերեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը: Երեկ էլ, սովորույթի համաձայն, Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Ես այսօր կժամանեմ Մոսկվա: Անհամբերությամբ սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խորհրդակցություններին»: Խեղճ Ուորլիք, տեսնես անհամբերությունից քանի գիշեր չէր քնել: Բայց որ դրանից հետո հերթական ջուրծեծոցին է լինելու, էս գլխից էլ կարելի է ասել:
Բայց նաեւ նկատենք. ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի եւ դրանց զուգահեռ անցկացվող ԵՏՄ գագաթաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը եւս մեկ անգամ ֆիքսեց այն աշխարհաքաղաքական դիրքը, որ այս նոր համաշխարհային իրավիճակում ունի Հայաստանը: Ընդ որում, Ս. Սարգսյանը ֆիքսեց նաեւ այն տնտեսական գլխավոր սպասելիքները, որոնք մեր երկիրն ունի. «Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս»:
Մյուս կողմից էլ՝ Հայաստանի հետ միասին Ուֆայում ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստացավ նաեւ Ադրբեջանը: Այսինքն՝ այս կերպ նաեւ Բաքուն է սկսում իր հերթին աստիճանաբար ընդգծել, թե իր հերթին որ աշխարհաքաղաքական դիրքում է իրեն գոնե ժամանակի ընթացքում տեսնում: Այսինքն՝ սկսում են աստիճանաբար ուրվագծվել այն կանխատեսումները, որ Ադրբեջանի հետ միասին կարող ենք հայտնվել աշխարհաքաղաքական բարիկադների նույն կողմում, ինչը, իհարկե, չի կարող իր որոշակի ազդեցությունը չունենալ նաեւ ղարաբաղյան խնդրի գործընթացի վրա: Ուորլիքն իր «անհամբերությամբ» թերեւս հենց դա էր փորձում ցուցադրել, թե անկախ ամեն ինչից, ԱՄՆ-ը մնում է ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասնակից: Գործնականում է՞լ Վաշինգտոնն իր դիրքերը կպահպանի, թե՞ այս նոր իրավիճակում Ռուսաստանը Մինսկի խմբում կդառնա թիվ 1 համանախագահ՝ ժամանակը ցույց կտա: Թեեւ երկրորդ տարբերակն ավելի իրատեսական է թվում. ի վերջո, եթե Ուորլիքը քննարկումների համար Մոսկվա է մեկնում, արդեն իսկ ակնարկի է նմանվում: Համենայնդեպս այն, որ ձեւավորվող այս նոր աշխարհաքաղաքական իրողությունը Ռուսաստանի համար, մեղմ ասած, ցանկալի է դարձնում «թիկունքն ազատել» ղարաբաղյան նման պայթյունավտանգ հակամարտությունից, դժվար չէ տեսնել: Ու ամբողջ հարցն այն է, թե Մոսկվային կհաջողվի՞ կողմերի համար փոխշահավետ լուծում առաջարկել:
Ամեն դեպքում՝ այն, որ ներկայումս Հայաստանը եւ ոչ թե Ադրբեջանն է ԵՏՄ անդամ, թերեւս նաեւ այս հարցում է մեր հիմնական առավելությունը, ինչը հայաստանյան արտաքին քաղաքականությունը պետք է հնարավորինս օգտագործի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված